“Zhamanak” Armenian-American Political Daily

«Բջիկ» դաշնակները

13:47 Yerevan | 9:47 GMT | Saturday 10 May

Երեկ «Տեսակետ» ակումբում «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետիչը, ով, ինչպես հայտնի է, քաղաքականությամբ զբաղվելուն զուգահեռ` նաեւ բուռն ստեղծագործական կյանքով է ապրում, որոշ մեջբերումներ արեց քաղաքական կուսակցություններից մի քանիսին նվիրված իր բանաստեղծություններից: Իր «Հուշերի փլատակներում» գրքում Կարապետիչը հայ ավանդական կուսակցություններին ահա այսպիսի «էկզոտիկ» բառապաշարով է բնորոշում. «Հնչակը փուչիկ է, ռամկավարը` քամի, էլ ո՞վ մնաց ձեր համին»: Տիգրան Կարապետյանի գրիչն առավել էկզոտիկ բնորոշում է տվել մյուս ավանդական կուսակցությանը` ՀՅԴ-ին, վերջինիս անվանելով «բջիկ»: «Չէ, վատ առումով չեն բջիկ, ուղղակի մինչեւ այսօր չգիտենք, թե Դաշնակցության հերն ու մերն ովքեր են: Ազնիվ խոսք, ես չգիտեմ, մեկ Պարսկաստանից է գալիս, մեկ Միացյալ Նահանգներից, մեկ Հալեպից, մեկ Բեյրութից: Երկրորդ. շատ շուտ` միանգամից կարողանում են հարմարվել»: Ահա եւ ՀՅԴ-ին «բջիկ» անվանելու հիմնավորումը:

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.