|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Սերժը «Հարսնաքարում» է միայն իրեն նախագահ զգում»14:21 Yerevan | 10:21 GMT | Friday 9 May Հյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» եկածների համար օրն, անշուշտ, ուրախալի էր` Եռաբլուրում նրանք տեսել-շփվել էին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ երեկ ոգեւորված` «Լեւոն` նախագահ» ու «Պայքար, պայքար, մինչեւ վերջ» էին վանկարկում: Մարդիկ վստահեցնում էին միմյանց, որ Հայ ազգային կոնգրեսը կլուծի` Հայաստանը գործող իշխանություններից ազատելու խնդիրը, եւ չնայած ամեն օր շարունակվող դատավարություններին, Շարժման համախոհներին բերման ենթարկելու վերաբերյալ նորանոր փաստերին, համոզված են, որ քանի դեռ իշխանությունները շարունակեն բանտերում պահել անմեղ մարդկանց, արգելեն հանրահավաքներ ու երթեր անցկացնել, Ազատության հրապարակը անազատության մեջ պահեն, դա կնշանակի մեկ բան` «իշխանությունների վիճակը ուրեմն անհուսալի է, ուրեմն նրանք ահուսարսափի մեջ են...»: Մի խումբ մարդկանց խոսակցության թեման երեկ Հյուսիսայինում վերջին 20 օրերի ընթացքում «Հարսնաքար» ռեստորանում իշխանական էլիտայի կազմակերպած «քեֆերի» մասին էր: Պարզվում է` վերջին 20 օրերի ընթացքում վեց «հավաքույթ» է կազմակերպվել, որոնցից յուրաքանչյուրին շուրջ հազար մարդ է մասնակցել: Սերժ Սարգսյանը նախ հավաքել է ՀՀԿ-ին, հաջորդ քեֆը` Ս.Սարգսյան-ՀՀԿ-ԲՀԿ ֆորմատով է կազմակերպվել, մյուսը` Ս.Սարգսյան-գեներալիտետ ֆորմատով, հաջորդը` Ս.Սարգսյան-ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ՕԵԿ ֆորմատով, հաջորդը` Ս.Սարգսյան-նախընտրական շտաբների քաղաքային ակտիվ, իսկ մյուսը` արդեն Ս.Սարգսյան-գյուղական ակտիվ ֆորմատով: Սույն «քեֆերը», ըստ շրջանառվող լուրերի, ունեն իրենց «օրակարգերը», այսինքն` առիթը, թե ինչի համար են հավաքվում... Օրինակ` քեֆերից մեկի օրակարգում եղել է Արթուր Բաղդասարյանի երեխայի ծնունդը: Հյուսիսայինում մարդիկ վերլուծում էին Սերժ Սարգսյանի նման պահվածքը. «Մարդը միայն «Հարսնաքարում» է իրեն նախագահ զգում... Եթե մի ամբողջ ժողովուրդ նրան չի ընդունում, եւ նա շատ լավ գիտի, որ ինքը ոչ լեգիտիմ նախագահ է, մնում է սեղանների շուրջ, կենացներով իրեն նախագահ զգա...»: Է. Գ. Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |