|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Գլորվող տակառներ14:09 Yerevan | 10:09 GMT | Friday 9 May Ռեժիմը, իր կարծիքով, հորով-մորով է արել ընտրությունները, հաջողել է Մարտի 1-2-ի սպանդը ու հիմա հերթը հասել է պարգեւատրումներին: Որ մեկին պիտի գործ տան, որ մեկին` հերթական աստղը: Եվ ու՞մ հաշվին: Բնականաբար, «բոնուսները» սահմանափակ են ու մի քանիսին, հաստատ, պիտի հեռացնեն, որ սրանց հաշվին մյուսներին տված խոստումները կատարեն: ԱԱԾ-ում եւ ոստիկանությունում ցեցն ընկել է «ջանները»: Մարտի 1-2-ի իրենց նկարած տեսանյութն են պտտեցնում բոլոր կաբինետներում, մանրամասն նայում, թե այս երկու կառույցների աշխատողներից ով ինչ է արել, ինչքան մարդ է սպանել: Գոնե` վիրավորել: Էլի վատ չի: Ով քանի անգամ է կրակել խաղաղ ցուցարարների վրա, որ ԱԱԾ կամ ոստիկանության պետը ինչ ինֆորմացիա է հավաքել իր շրջանի ցուցարարների մասին, քանիսին է բերման ենթարկել, քանիսին` առողջության համար խիստ վտանգավոր հարված կամ գոնե ապտակ հասցրել եւ այլն: Ոստիկանության ու ԱԱԾ պետերն էլ են ընկել ոտուձեռ: Փաստեր են հավաքում իրենց քաջագործությունների վերաբերյալ: Նույնիսկ իրար վրա... «բոչկա են գլորում»: Ով էլ քիչ թե շատ մարդկային վերաբերմունք է ցուցաբերել ժամանակին, հիմա է սկսել ռեժիմին հաճոյանալ` հարցուփորձ է անում ընդդիմության իր շրջանի ակտիվիստներին` ինչ-որ բաներ ճշտելու նպատակով, որ գոնե վերեւներին մի բան ներկայացնի, որ հանկարծ չլինի թե գործից հանեն... Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |