“Zhamanak” Armenian-American Political Daily

Զուգահեռներ

14:04 Yerevan | 10:04 GMT | Friday 9 May

Թուրքական եւ հայկական ներկայիս իշխանությունները շատ ընդհանուր բաներ ունեն: Պատահակա՞ն են այս համընկնումները. մենք չէ, որ պիտի դատենք:

Թուրքական իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ բանակցություններին, եթե վերջինս ոչ մի նախապայման չդնի: Խոսքը Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին է:

Հայկական իշխանությունները պատրաստ են բանակցելու ընդդիմության հետ, եթե վերջինս ոչ մի նախապայման չդնի: Խոսքը այն ընդդիմադիրների հետ բանակցության մասին է, ովքեր դեռեւս ազատության մեջ են: Քննիչներն ու տեղերը չեն բավականացնում բոլորին միանգամից նստացնելու համար:

Թուրքական իշխանությունները նստացնում են իրենց այլախոհներին 301 հոդվածով:

Հայկական իշխանությունները նստացնում են 300 հոդվածով: Չնայած մեր հոդվածի թիվը մեկով է պակաս, բայց նրա համաձայն` բանտարկության ժամկետը մի քանի տարով ավելի շատ են տալիս:

Թուրքական իշխանությունները պնդում են, թե հայերն իրենք են հրահրել տեղահանությունն ու ցեղասպանությունը՝ 1915-ին:

Հայկական իշխանությունները պնդում են, թե ընդդիմությունն է հրահրել մարտիմեկյան արյունալի իրադարձությունները:

Համընկնումների ցանկը կմեծանա Սերժ Սարգսյանի՝ իշխանությունում մնալու ժամանակին համընթաց:

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.