“Zhamanak” Armenian-American Political Daily

Տեր-Պետրոսյան-Սեմնեբի հանդիպում

14:00 Yerevan | 10:00 GMT | Thursday 8 May

Մայիսի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Փիթեր Սեմնեբիին եւ նրան ուղեկցող` Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության գրասենյակի աշխատակիցներին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ստեղծված իրավիճակը:

Դեսպան Սեմնեբին հայտնել է, որ ԵՄ-ն շարունակելու է ուշի-ուշով հետեւել հայաստանյան իրադարձություններին եւ կախված նոր զարգացումներից` կվերանայի իր դիրքորոշումը Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Առաջին նախագահն իր հերթին նշել է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր մոտեցումները ներկայացրել է Համաժողովրդական Շարժման 2-րդ կոնգրեսում եւ դրանք համարում է Շարժման գործունեության հիմքը:

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.