|
“Zhamanak” Armenian-American Political Daily
...Թերզիդ բոյն ասա13:48 Yerevan | 9:48 GMT | Thursday 8 May Երեկ Գյումրիի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Պետրոս Մակեյանի, Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի գործի քննությունը: Նշանակված ժամին դատարանի շենքի մոտ հավաքվել էր մեծ բազմություն` նրանց հարազատները, «Հայոց կանանց շարժում» նախաձեռնության կանայք եւ էլի շատ քաղաքացիներ: Իր քաղաքական «պապաների» նման ժողովրդից վախեցած նախագահող դատավոր Վահե Խալաթյանը որոշեց նիստն անցկացնել փոքր դահլիճում, որպեսզի ինչքան հնարավոր է քիչ մարդ լինի այնտեղ: Մասնակիցների հարցին, թե ինչու՞ է նման որոշում կայացվել, նա պատասխանեց, թե մեծ դահլիճում դատ է ընթանում: Սակայն լրագրողներին հաջողվել է բացված դռան ճեղքից նկատել, որ նշված դահլիճում չորս ոստիկան բլոտ էին խաղում: Պահն անմահացվել է նաեւ լուսանկարչական ապարատով: Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |