|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Շնորհավորանք13:46 Yerevan | 9:46 GMT | Thursday 8 May Շնորհավորում եմ բոլոր երկրապահներին, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին, վիրավոր ազատամարտիկներին` Երկրապահի օրվա, Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Ափսոսում եմ, որ այս տարի մեր կամքից անկախ չենք կարող մեկտեղ տոնել այդ օրը: Արցախյան ազատագրական պայքարի օրերին հաղթահարելով բազում փորձություններ` հայ ժողովրդին պարգեւեցինք պանծալի հաղթանակներ: Հուսով եմ, որ այս փորձությանը երկրապահ ազատամարտիկները եւս կդիմանան եւ պատվով ու արժանապատվությամբ դուրս կգան, չընկրկելով, չընկճվելով անարդարության դեմ: Իրենց պահվածքով կնպաստեն երկրի կայունացմանը, հեղինակության ու վարկի բարձրացմանը: Նույնիսկ այս ամենից հետո, Արցախին սպառնացող արտաքին վտանգի դեպքում` համոզված եմ, որ երկրապահը պատրաստ է առաջվա պես, մի կողմ թողնելով իշխանությունների կողմից անարդարացի վերաբերմունքը երկրապահի անդամների նկատմամբ, պայքարելու մեր երկրի սահմանների անառիկության ու հայ ժողովրդի արժանապատվության համար: Մյասնիկ Մալխասյան Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |