|
“Zhamanak” Armenian-American Political Daily
ԱՄՆ-ն ոչ միայն խոսքով է հարգում մարդու իրավունքները13:46 Yerevan | 9:46 GMT | Thursday 8 May Ներկայումս ընդհատակից գործող Պահպանողական կուսակցության նախագահ Միքայէլ Հայրապետեանի կինը` ուսուցչուհի Սյուզաննա Ալեքսանյանը, բազմիցս դիմել էր ԱԱԾ պետին եւ գլխավոր դատախազին իրենց բնակարանի խուզարկության ժամանակ (03.03.2008թ.) առգրավված հուշանվերային դաշույնը ետ ստանալու կամ դրա առգրավման հիմքերը գրավոր ստանալու խնդրանքով: Մայիսի 5-ին նա նամակով դիմել էր ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար պարոն Ջոզեֆ Փենինգթոնին, քանի որ այդ նվերը ստացվել էր ԱՄՆ քաղաքացի իր ազգականից (դիմումը տպագրվել է «Ժամանակ Երեւան» օրաթերթի 06.05.2008թ. համարում): Եվ ահա, ի տարբերություն ՀՀ անգործունյա պետական ինստիտուտների, հաջորդ օրն իսկ դեսպանատնից ստացել է հետեւյալ գրավոր պատասխանը: Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատուն Երեւան, Հայաստան Մայիսի 6, 2008թ. Տիկին Սյուզաննա Ալեքսանյան Ուսուցչուհի Երեւանի թիվ 8 դպրոց Երեւան, Հայաստան
Թանկագին տկն Ալեքսանյան. Շնորհակալ ենք մայիսի 5-ի Ձեր նամակի համար` ուղղված պրն Փենինգթոնին, որում Դուք հայտնում եք Ձեր մտահոգությունը Հայաստանում տիրող մարդու իրավունքների ներկա իրավիճակի մասին, որը նաեւ առնչվում է Ձեզ եւ Ձեր ամուսնուն: Ինչպես գիտեք, ԱՄՆ կառավարությունն աչալրջորեն հետեւում է Հայաստանում տիրող մարդու իրավունքների վիճակին եւ կանոնավոր կերպով հայտնում է իր կարծիքը Հայաստանի կառավարությանը: Քանի դեռ մենք չենք կարող միջամտել որոշակի իրավական գործերի, ինչպիսին Ձերն է, մենք լրջորեն ենք վերաբերվում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարմանը` մարդու իրավունքների առնչությամբ, եւ հիշեցնում կառավարությանը դրանց իրականացման մասին, երբ իրադրությունը պահանջում է: Հարգանքներով Դանիել Հասթինգս ԱՄՆ դեսպանատան մարդու իրավունքների հարցերի պատասխանատու Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |