|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Եվս մեկ ամիս13:44 Yerevan | 9:44 GMT | Thursday 8 May Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը երեկ բավարարել է քննչական կողմի միջնորդությունը, որով եւս մեկ ամսով երկարաձգվեց պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Պիցա դի Ռոմայի» աշխատակից Անուշ Ղավալյանի կալանքը: Անուշը կալանքի տակ է շուրջ 1 ամիս 20 օր: Դատավորը հաշվի չի առել, որ 36-ամյա Անուշի խնամակալության տակ են 2 երեխաներն ու հիվանդ մայրը: Նշենք, որ «Պիցա դի Ռոմայի» մատուցողուհի Անուշ Ղավալյանը մեղադրվում է իբր տնօրենին հարկերից խուսափելու գործում աջակցելու համար: Սա արդեն Անուշ Ղավալյանի կալանքը երկարացնելու երրորդ միջնորդությունն է: Դատավորը երեկ մերժել է գրավի դիմաց ազատ արձակելու՝ պաշտպանի միջնորդությունը: Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |