“Zhamanak” Armenian-American Political Daily

Ի հեճուկս ռեժիմի

12:21 Yerevan | 8:21 GMT | Wednesday 7 May

Երեւանում շատերն են խոսում վանատուրցիների մասին` որպես հայի անկոտրում կամքի կրողի: Իսկ իրենք` վանատուրցիները իրենց Ազատության հրապարակում ամեն օր հավաքվում են ոչ միայն իրենց հիմնական պահանջի մասին բարձրաձայնելու, այլեւ հընթացս ներքաղաքական իրավիճակին վերաբերող վերջին լուրերը քննարկելու: Պահանջը` Սասուն Միքայելյանին եւ մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու օրախնդիրն է, իսկ քննարկելիք թեմաներ` որքան ուզեք: Օրինակ` երեկ խոսում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի` Շարժման երկրորդ կոնգրեսում ունեցած ելույթի մասին. «Մենք գիտեինք, վստահ էինք, որ առաջին նախագահը մեզ հետաքրքրող բաների մասին է խոսելու եւ Շարժման հետագա ընթացքի վերաբերյալ նոր առաջարկներ են լինելու: Շատ գոհ ենք մեր նախագահի` Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից: Հենց` նախագահի, քանի որ մենք ուրիշ նախագահ մեր երկրում չենք ճանաչում: Ինչքան կուզի, թող իրեն կոտորի մեկը: Մենք իրեն չենք ընտրել: Իսկ մեր ընտրյալը մեզ ճիշտ ճանապարհով է տանում: Ու մենք գնալու ենք նրա հետեւից: Առանց կասկածի», - ասում էին Վանատուրում: Իսկ այն հարցին, թե դեռ որքան են մտադիր հավաքվել իրենց Ազատության հրապարակում, մի կին ասաց. «Քանի դեռ բոլոր քաղբանտարկյալները ազատ չեն արձակվել: Մենք ուրիշ ծրագրեր էլ ենք մշակել, մեր պայքարի ձեւը միայն սա չի: Շատ գործ ունենք անելու: Ինչքան այս աներես վարչախումբը նստած մնա զավթած աթոռներին, այնքան մեր պայքարը ուժեղանալու է: Մենք չենք նահանջելու: Թող զուր հույսեր չփայփայեն»:

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.