“Zhamanak” Armenian-American Political Daily

Անկապ խուզարկություն

12:19 Yerevan | 8:19 GMT | Wednesday 7 May

Երեկ գլխավոր դատախազության հատուկ քննչական խումբը խուզարկություն է կատարել Երեւանի Սարյանի փողոցի թիվ 40 շենքի 4-րդ բնակարանում, որտեղ մոտ երկու ամիս առաջ գործել է Գառնիկ Մարգարյանի ղեկավարած «Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունը: Հիմա այնտեղ տեղավորված է «Մտավորականների ավագանու ֆորում» հասարակական կազմակերպությունը: Քննիչների գալու պահին սենյակում եղել են միայն ֆորումի ավագանու անդամ Միքայել Ապրեսյանը եւ Նատալյա Ջանոյանը: Ապրեսյանի տպավորությամբ` նրանք չեն էլ իմացել կուսակցությու՞ն են եկել, թե՞ բնակարան: Նրա խոսքով` քննիչներին հետաքրքրել է ցանկացած թղթի կտոր, որի վրա թեկուզ գրիչով գրված կլինի Լեւոնի անունը: Քանի որ խուզարկության ընթացքում չի հայտնաբերվել ոչ զենք, ոչ զինամթերք, նրանք տարել են հ/կ-ի համակարգիչը, լազերային սկավառակները, մեգաֆոնը, ինչպես նաեւ 56-ամյա, երկրորդ կարգի հաշմանդամ Նատալյա Ջանոյանին` «զրուցելու»: «Զրուցել են» մինչեւ ժամը մոտ 23.30:

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.