“Zhamanak” Armenian-American Political Daily

Էլի են մերժել: Նախագահավարի

12:16 Yerevan | 8:16 GMT | Wednesday 7 May

Վերջին օրերին Ժիրայր Սեֆիլյանը, լիազորված անձի միջոցով, ՀՀ քաղաքացիություն (ոչ երկքաղաքացիություն, որովհետեւ հրաժարվում է Լիբանանի քաղաքացիությունից) ստանալու հերթական դիմումն է փորձում հանձնել Արդարադատության նախարարության անձնագրերի եւ վիզաների վարչությանը: Սակայն այդ մարմինը, հանձինս բաժնի պետ Մնացականյանի, տարբեր անհեթեթ պատճառաբանություններով, ոչ մի կերպ չի համաձայնվում ընդունել այն: Ամեն մի բանավոր մերժումից առաջ այս աշխատակիցը ժամանակ է խնդրում վերադասների հետ խորհրդակցելու համար, որից հետո, միեւնույն է, ոչ միայն չի կատարում իր պաշտոնական պարտականությունը, այլ նույնիսկ յուրացնում է ՀՀ նախագահին վերապահված լիազորություն: Մասնավորապես, վերջին անգամ նա հայտարարել է, որ մերժում է ընդունել դիմումը, որովհետեւ Քաղաքացիության մասին օրենքի 13 հոդվածի համաձայն քաղաքացիություն չի տրամադրվում իրենց գործունեությամբ պետության եւ հասարակության համար վտանգ ներկայացնող անձանց` մոռանալով, սակայն, որ նույն այդ օրենքի համաձայն քաղաքացիության դիմումները բավարարելը կամ մերժելը ՀՀ նախագահի բացառիկ լիազորությունն է:

Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի

զորակցության կոմիտե, 6 մայիսի 2008թ.

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.