“Zhamanak” Armenian-American Political Daily

Մարդաորսը շարունակվում է

14:01 Yerevan | 10:01 GMT | Tuesday 6 May

Երեկ Վերաքննիչ քրեական դատարանի մոտից սկզբում Կենտրոնի, ապա Շենգավիթի ոստիկանություն է տարվել Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի բնակիչ Դավիթ Աղայանը: Վերջինս մասնակցելու էր եկել Արամ Կարապետյանի եւ Հուսիկ Բաղդասարյանի կալանքը երկարաձգելու մասին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցող դատական նիստին: ՀՀ դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տրուզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Աղայանը ոստիկանություն է տարվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու եւ դիմադրություն ցույց տալու կասկածանքով (քր.օր-ի 316 հոդվածի 1-ին մաս): Երեկ երեկոյան ժամը 20-ի դրությամբ Աղայանը հարցաքննվում էր հատուկ քննչական խմբի կողմից:

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.