|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հայտարարություն13:59 Yerevan | 9:59 GMT | Tuesday 6 May Այսօր` մայիսի 5-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, իմ բացակայության պարագայում, Մ.Ռեհանյանի նախագահությամբ մերժեց իմ բողոքը` Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու միջնորդությունը բավարարելու մասին որոշման դեմ: Վարչախումբը այնքան վախեցած է, որ նույնիսկ չի ցանկանում մարդկանց բերել դատարաններ: Ես ցանկություն էի հայտնել այսօրվա դատական նիստին մասնակցել ու պայքարել իմ եւ մնացած քաղբանտարկյալների իրավունքների համար, սակայն ամեն ինչ արվեց, որ ես մնամ բանտում: Որ Հայաստանում արդարադատություն չկա, մենք բոլորս գիտենք, սակայն եթե դա իրականացվում է, այսպես կոչված, «ուժեղ իշխանության» թելադրանքով, որը վախենում է նույնիսկ քաղբանտարկյալի շիտակ խոսքից, ապա կարելի է արձանագրել, որ այս հանգրվանում մենք նրանց հաղթել ենք: Վարչախմբին ուզում եմ հիշեցնել հայկական հայտնի ասացվածքը. «Պարոնայք, երկու վախը մի մահ է», իսկ մեզ բոլորիս մաղթում եմ անսահման տոկունություն, մաքառելու եւ պայքարելու անսպառ կամք: Արամ Կարապետյան «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ 05.05.2008 «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |