“Zhamanak” Armenian-American Political Daily

Ակամա լարվածություն

13:53 Yerevan | 9:53 GMT | Tuesday 6 May

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 4-ին եւս երկու ամսով երկարաձգել է ՀՀ նախկին արտգործնախարար, նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի կալանքի ժամկետը: Ա.Արզումանյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ դատավոր Արմեն Դանիելյանը իր այդ որոշումը հիմնավորել է նրանով, որ իր պաշտպանյալն, «ազատ մնալով, կարող է կատարել նոր հանցագործություն եւ թաքնվել նախաքննական մարմնից»: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել է մարտի 10-ին եւ մեղադրվում է պետական իշխանությունը յուրացնելու, զանգվածային անկարգություններ հրահրելու եւ փողերի լվացման մեջ: Նշենք, որ Արզումանյանը 2007թ.-ի մայիսի 10-ին կալանավորվել էր եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր երկամսյա կալանքը: Նրան մեղադրանք էր առաջադրվել 190-րդ հոդվածի (Ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (լեգալացնելը)) հատկանիշներով: Արզումանյանը 2007թ.-ի սեպտեմբերի 6-ին ազատ էր արձակվել՝ Հայաստանից չբացակայելու ստորագրությամբ: «Ես կարծում եմ, որ դատարանները իրենց այս վարքագծով, այսինքն` քաղբանտարկյալների կալանքի ժամկետները երկարաձգելով ակամա նպաստում են, որ Շարժումն էլ ավելի համախմբված դառնա»՝ կատարվածին իր քաղաքական գնահատականը տվեց Հովիկ Արսենյանը:

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.