|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Համաժողովրդական Շարժման 2-րդ կոնգրեսին13:11 Yerevan | 9:11 GMT | Saturday 3 May Մեծարգո Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան. Կոնգրեսի սիրելի մասնակիցներ. Հարգելի հյուրեր. Ջերմագին ողջունում եմ Ձեզ համաժողովրդական Շարժման 2-րդ կոնգրեսի կայացման առթիվ: Մաղթում եմ հաջողություններ պայքարի այս վեհ, ազգանվեր գործում, որին անհամբեր սպասում են Հայաստանում եւ Սփյուռքում: Ճիշտ է, որ այս կոնգրեսը տեղի է ունենում շատ բարդ եւ վտանգավոր պայմաններում, որը ստեղծել են բռնապետական եւ ավազակապետական ռեժիմի այս ղեկավարները մեր սիրելի Հայրենիքում, որտեղ չի գործում ժողովրդավարական ոչ մի ինստիտուտ, որտեղ չի աշխատում ոչ Սահմանադրություն, ոչ դատական, ոչ արդարադատության, ոչ տնտեսական, ոչ խղճի եւ ոչ էլ կրոնի հաստատություններ: Կրոնի ու եկեղեցու սպասավորները մոռացել են իրենց առաքելության մասին: Այս երեւույթը կարող է կործանարար ազդեցություն ու անշրջելի բացասական հետեւանք ունենալ քրիստոնեական մեր ժողովրդի հավատի վրա, հավատ, որով մենք հաճախ հպարտանում ենք: Ամբողջ Հայաստանը այսօր վեր է ածվել ֆաշիստական մի ճամբարի, որտեղ մեր ազնիվ համախոհները բանտերում են` իրենց չգործած մեղքերի համար: Հակառակ մեր հերոս տղաների, ռեժիմի կողմից կազմակերպված սադրանքն իրականացնողներ-կամակատարները` ոստիկանական եւ ուժային կառույցների ծառայողներից եւ ոչ մեկը պատասխանատվության չի կանչվել, դեռեւս չի բարձրաձայնվել այն ոճրագործի անունը, որ հրաման է տվել կրակել խաղաղ ժողովրդի վրա: Այսօր Հայաստանի նախագահի պաշտոնը բռնազավթել է ոչ լեգիտիմ նախագահը, նույնկերպ է ձեւավորվել Ազգային ժողովը: Դատախազական եւ իրավական կառույցները, զորքն ու ոստիկանությունը նշված բռնապետական ռեժիմի հրահանգների վայրկյանական իրագործման հլու-հնազանդ կամակատարներն են: Բարձր տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում այդ մարդ կոչվածները մսից ու արյունից չեն, առավել եւս` մտածելու օրգաններ ու հոգի չունեն, սրանք ծրագրավորված ռոբոտներ են, որոնք անհամբեր սպասում են, թե երբ են իրենց հրահանգ տալու` նախատեսված կոճակը սեղմելու, որպեսզի գործի անցնեն ու իրենց ավերիչ գործողությունները կատարեն: Երբ թուրքը, ռուսը կամ մեկ այլ ազգի ներկայացուցիչ իրենց երկրում հայ են սպանում, մենք դա որակում ենք հայատյաց քաղաքականություն եւ անվանում ցեղասպանություն: Իսկ մի՞թե սեփական հայրենիքում հայի կողմից հայ սպանելու հրաման տալն ու իրականացնելը հայատյացություն ու ցեղասպանություն չէ: Այս բարբարոսները միանշանակ պետք է հեռանան, քանզի նրանք ավելի վտանգավոր ու թշնամի են: Պետք է հեռանան ու թափվեն պատմության աղբանոցը: Եթե պնդում են, որ գնանք երկխոսության, ուրեմն, նախ` 1. Պետք է անհապաղ ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները (կամ նախագահական ընտրությունների ժամանակահատվածում ընդդիմության կողմից անազատության մեջ գտնվողները). 2. Պետք է չեղյալ հայտարարվեն կեղծված նախագահական ընտրությունները. 3. Պետք է նշանակել նոր ընտրություններ` թե նախագահական եւ թե Ազգային ժողովի. 4. Պետք է փոխվեն ընտրական հանձնաժողովները. 5. Պետք է փոխվեն հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովները. 6. Պետք է վերականգնվի «Ա1+»-ի եթերը եւ ընդդիմադիր գործիչներին եթերով հանդես գալու հնարավորություն տրվի. 7. Պետք է վերականգնվի քաղաքացիների սահմանադրական իրավունքը` միտինգներ, ցույցեր, երթեր անցկացնելու. 8. Անհապաղ պետք է պաշտոնանկ արվեն գլխավոր դատախազը, ուժային կառույցների ղեկավարները. 9. Պետք է քրեական գործեր հարուցվեն բոլոր հանցագործների դեմ (այդ թվում նաեւ վերսկսվի հոկտեմբերի 27-ի դեռեւս չբացահայտված ոճրագործության կազմակերպիչների նկատմամբ գործը): Միայն այս պայմանների ընդունումը կարող է երկխոսության նախապայման հանդիսանալ: Սիրելի Նախագահ եւ սիրելի կոնգրեսականներ. հաջողություն եմ մաղթում մեր հայրենանվեր ձեռնարկումներում եւ կեցցե մեր ազատ, անկախ եւ ժողովրդավար Հայաստանը: Պայքար, պայքար, մինչեւ վերջ. մինչեւ հաղթանակ: Սուրեն Մարկոսյան Ֆրանսիա Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |