|
“Zhamanak” Armenian-American Political Daily
ԱՄՆ-ում գնահատվում է լրագրողի աշխատանքը12:45 Yerevan | 8:45 GMT | Saturday 3 May Այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է: Այդ առիթով երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ընդունելություն էր կազմակերպել` հրավիրելով բազմաթիվ լրագրողների: Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Յոզեֆ Փենինգթոնը ողջունեց լրագրողներին, շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ եւ իր խոսքում կարեւորեց լրագրողի դերը: «Ամենավտանգավոր աշխատանքն է լրագրողի աշխատանքը, եւ շատ լրագրողներ վտանգում են ոչ միայն իրենց աշխատանքը, այլեւ` ավելին: Անցյալ տարի սպանվեց Հրանտ Դինքը, որը, հպարտությամբ կարող եմ ասել, նաեւ իմ ընկերն էր», - ասաց պարոն Փենինգթոնը եւ հավելեց, որ ամեն տարի տարբեր երկրներում հետապնդվում են բազմաթիվ լրագրողներ, ինչպես նաեւ` սպանվում են: «Դուք կարեւոր աշխատանք եք կատարում, շնորհակալություն ձեր աշխատանքի համար», - ավարտեց Յոզեֆ Փենինգթոնը: Ապա` հերթով մոտենալով հյուրերին, նա ծանոթացավ լրագրողների հետ, զրուցեց եւ հաճելի ժամանց մաղթեց: Կ.Հ. Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |