“Zhamanak” Armenian-American Political Daily

Իրենք էլ են սպասում

12:33 Yerevan | 8:33 GMT | Thursday 27 March

Երեկ Հյուսիսային պողոտայում խմբված մարդիկ, հիմնականում կանայք, ժամանակ առ ժամանակ զրույցի էին բռնվում ոստիկանության պաշտոնյաների հետ, փորձում էին պարզել-հասկանալ, թե մինչեւ երբ պետք է մարդկանց բերման ենթարկեն: Մենք ականատես եղանք մի խիստ ուշագրավ խոսակցության: Տատիկը ոստիկանության պաշտոնյային (անունը չենք նշում դիտավորյալ.- հեղ.) հարց ուղղեց. «Այ բալա ջան, ախր այսպես մինչեւ ե՞րբ պետք է շարունակվի, կարո՞ղ է գաք, կանգնեք մեր տան դռների առջեւ, հենց դուրս գանք` բռնեք-տանեք...»: Լսեցինք ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի այս «սպանիչ» պատասխանը. «Քիչ է մնացել մայրիկ ջան, մի քիչ էլ համբերեք...»: Տատիկը մի պահ չհավատաց լսածին, ապա ժպտալով կիսվեց կողքինների հետ` «Ինչ լավ է, որ իրենք էլ մեզ հետ սպասում են...»:

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.