“Zhamanak” Armenian-American Political Daily

Ցանկացած ապօրինության բախվելիս` դիմեք մեզ

12:30 Yerevan | 8:30 GMT | Thursday 27 March

Մայրաքաղաքի կենտրոնում՝ Ազատության հրապարակի մատույցներում պարեկող ոստիկանները շարունակում են կամայական բռնություններ գործադրել խաղաղ տրամադրված քաղաքացիների նկատմամբ: Գրեթե ամեն օր տեղեկություններ են ստացվում քաղաքում զբոսնող մարդկանց ոստիկանության բաժիններ բերման ենթարկելու, մայրաքաղաքի նշված հատվածում հայտնված անձանց ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը ոտնահարելու, անմեղ մարդկանց մահակներով հալածելու եւ այլ ապօրինի գործողությունների մասին: Հանրապետության քաղաքացիների մեջ յուրաքանչյուր նման դեպք ամրապնդում է այն համոզմունքը, որ Հայաստանում հաստատվել է բռնապետություն, որի այլանդակ դրսեւորումները առավել ցայտուն արտահայտվեցին մարտի 1-ին եւ շարունակվում են առ այսօր:

Մենք՝ ներքոստորագրյալ լրատվամիջոցներս, դիմում ենք Հանրապետության քաղաքացիներին՝ խնդրելով իրենց նկատմամբ ապօրինի գործողությունների վերաբերյալ տեղեկացնել ստորեւ ներկայացված հեռախոսահամարներով: Մենք մեր պարտքն ենք համարում հասարակությանը տեղեկացնել յուրաքանչյուր նման դեպքի մանրամասները եւ այդկերպ պաշտպանել ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները:

«Ա1+» հեռուստաընկերություն, հեռ.` 561618, «Առավոտ» օրաթերթ, հեռ.` 568968, «Ժամանակ Երեւան» օրաթերթ, հեռ.` 580593, «Հայք» օրաթերթ, հեռ.` 535027, «Հայկական ժամանակ» օրաթերթ, հեռ.` 581175, «Հրապարակ» օրաթերթ, հեռ.` 529594, «Չորրորդ իշխանություն» օրաթերթ, հեռ 582025,

«Տարեգիր» եռօրյա, հեռ.` 541257

Հայտարարությանը կարող են միանալ այլ լրատվամիջոցներ եւս:

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.