|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«ԳԱԼԱ»-ն հաղթեց. տարոսը բոլորիս15:17 Yerevan | 11:17 GMT | Wednesday 26 March Երեկ Գյումրու «ԳԱԼԱ» հ/ը-ի եւ Հայաստանում խոսքի ազատության պաշտպանության առումով վճռական օր էր: Մարտի 19-ին մեկնարկած «ԳԱԼԱ» հ/ը-ին ֆինանսապես աջակցելու դրամահավաք-մարաթոնի արդյունքում, որը հաջողությամբ ավարտվեց մարտի 25-ին, հնարավոր եղավ հանգանակել եւ ԴԱՀԿ-ին փոխանցել ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության կողմից «ԳԱԼԱ»-ի հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ին ներկայացված 26.899.986 դրամ պարտքը: «ԳԱԼԱ»-ն, ինչպես ասում են, այժմ կարող է ազատ շունչ քաշել հարկային պետական տեսչության հետ 161 օր տեւած պայքարից հետո: Չնայած երեկ, ժամը 17.15-ին նախանշված գումարն արդեն իսկ հանգանակվել էր, սակայն խոսքի ազատության պաշտպանությամբ մտահոգ բազմաթիվ քաղաքացիներ շարունակում էին գալ հ/ը եւ կատարել իրենց ներդրումները: Երեկ «Ասպարեզ» լրագրողական ակումբի խորհրդի նախագահ, «ԳԱԼԱ» հ/ը պաշտպանության շտաբի համակարգող Լեւոն Բարսեղյանը մեզ հետ զրույցում առաջինն, ինչ ասաց` հետեւյալն էր. «Հաղթել ենք, բոլորով ենք հաղթել, իսկ դա ամենակարեւորն է»: Հաղթական բարձր տրամադրության մեջ էր նաեւ «ԳԱԼԱ»-ի տնօրեն Վահան Խաչատրյանը, ով մեզ հետ զրույցում ասաց. «Աչքներս լույս, ԴԱՀԿ-ի տղերքին պատվով ճամփել ենք ու շամպայն խմել մեր ժողովրդի ու խոսքի ազատության պաշտպանության համար»: Ի դեպ, հիշեցնենք, որ «ԳԱԼԱ» հ/ը-ի դեմ հետապնդումները սկսվեցին սեպտեմբերի 21-ից հետո, երբ հ/ը-ն եթեր հեռարձակեց Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Հատկանշական է, որ «Հաղթելու ենք» կարգախոսը պարբերաբար շրջանառվում էր մարաթոնի անցած 6 օրերի ընթացքում, որն, ինչպես պարզվեց, «ԳԱԼԱ»-ի դեպքում իրականություն դարձավ: Տարոսը բոլորիս: Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |