|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Նոր թեկնածու15:07 Yerevan | 11:07 GMT | Wednesday 26 March Ըստ հավաստի աղբյուրների` անցյալ շաբաթավերջին Հայաստանի կառավարությանը ներկայացվել է ԱՄՆ-ի նոր դեսպանի անունը՝ նրա նշանակման համաձայնությունը ստանալու ակնկալիքով: Սպիտակ տունը Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան է ներկայացրել Ղրղզստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին: Տիկին Յովանովիչը ծնունդով ԱՄՆ Քոնեքթիքութ նահանգից է: 2005թ. հունիսի 30-ին նշանակվել է Ղրղզստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան: Մինչ այս նշանակումը, 2004-2005թթ. ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը աշխատել է քաղաքական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի խորհրդական: 2001-2004թթ. նա Կիեւում ԱՄՆ փոխդեսպանն էր: Մինչ այդ նշանակումը 1998-2000թթ. աշխատել է Պետքարտուղարության Ռուսաստանի բաժնում: Ըստ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի էլեկտրոնային կայքի՝ մինչեւ 2005 թվականին Բիշքեկում դեսպան նշանակվելը Յովանովիչն աշխատել է Կիեւում, Օտտավայում, Մոսկվայում, Լոնդոնում եւ Մոգադիշոյում: Տիկին Յովանովիչը արտաքին քաղաքական ծառայության մեջ է 1986թ.: Տիկին Յովանովիչը ավարտել է ԱՄՆ նշանավոր Փրինսթըն համալսարանը` պատմության եւ Ռուսաստանի բաժնում ստանալով բակալավրի աստիճան: Ուսանել է Պուշկինի ինստիտուտում եւ ստացել մագիստրոսի գիտական աստիճան` Պատերազմի ազգային քոլեջից, 2001թ.: Տիրապետում է ռուսերենին եւ ֆրանսերենին: Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |