“Zhamanak” Armenian-American Political Daily

Դպրոցականներն էլ են թքում-մրում

12:43 Yerevan | 8:43 GMT | Tuesday 25 March

Երեկ Ազատության հրապարակի շրջակայքում արդեն ավանդական դարձած զբոսանքին էին միացել Երեւանի կենտրոնի դպրոցներից մեկի վեցերորդ դասարանի 4-5 աշակերտներ (դպրոցը եւ երեխաների անունները չենք նշում մտածված` նրանց եւ նրանց ծնողներին հետապնդումներից զերծ պահելու մտահոգությունից.- հեղ.): Աշակերտները մոտենում էին զբոսնող քաղաքացիներին, հետաքրքրվում, կարծիքներ էին հարցնում, թե ինչպե՞ս են մարդիկ վերաբերվում հայաստանյան հետընտրական իրադարձութուններին, ապա ոգեւորում էին նրանց. «Այսպես չենք թողնի, որ շարունակվի, Հայաստանում դիկտատուրա չենք թույլ տալու: Լեւոնն է մեր նախագահը»: Մոտեցանք ակտիվ աշակերտներին, հարցրինք, թե ինչ նպատակով են եկել այստեղ: Պարզվեց` աշակերտները թերթ պատրաստելու-տպագրելու նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում եւ իրենք էլ լրագրողների խորհուրդների կարիքը ունեն, հարցնում էին, թե ինչպե՞ս է պետք թերթ տպագրել, որ այն հետաքրքիր լինի. «Մեզ հետաքրքրում է մեր ժողովրդի կարծիքը, եւ մենք նրանց խոսքը կտպենք մեր դպրոցի թերթում»: «ԺԵ»-ի հարցին, թե` ինչպե՞ս է կոչվելու թերթը, ստացանք հետեւյալ խորհրդանշական պատասխանը` «Թուքումուր», վճռական տեղեկացրին աշակերտները, այնուհետեւ մխրճվելով «զբոսանքի» մեջ, որն, ի դեպ, հայրենի ոստիկանների համառ ջանքերով վերածվեց երթի, սկսեցին վանկարկել` «Լեւոն նախագահ», «Սերժիկ հեռացիր, Հայաստանը մոռացիր»:

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.