“Zhamanak” Armenian-American Political Daily

Ազատություն քաղբանտարկյալներին

12:17 Yerevan | 8:17 GMT | Tuesday 25 March

Երեկ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում հանրահավաք է տեղի ունեցել, որին մասնակցել են տարբեր տարիքի մարդիկ, ուսուցիչներ, նույնիսկ` դպրոցականներ:

Հրազդանցիների պահանջը մեկն էր. ազատել ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին եւ բոլոր քաղբանտարկյալներին: Ելույթ է ունեցել Հրազդանի քաղաքապետարանի ավագանու անդամ Համեստ Ստեփանյանը: Վերջինս ներկայացրել է Սասուն Միքայելյանի անցած ուղին` թե որպես ազատամարտիկ, թե որպես պատգամավոր: «Առյուծին վանդակի մեջ չես պահի», - ասել է բանախոսը եւ հավելել, որ ոչ միայն ազատամարտիկը, այլեւ մյուս քաղբանտարկյալները հասարակության իրավունքների ազատության համար են պայքարի ելել եւ ժողովուրդը միշտ նրանց կողքին է լինելու:

Հանրահավաքին ելույթ են ունեցել նաեւ այլ հրազդանցիներ: Ոստիկանները չեն միջամտել, միայն ժողովրդին հորդորել են տուն գնալ: Հրազդանցիները որոշել են հանրահավաք անցկացնել ամեն օր` նույն պահանջով եւ այնքան ժամանակ, մինչեւ բոլոր քաղբանտարկյալները ազատ արձակվեն:

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.