|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Վիճարկում են դատարանում12:15 Yerevan | 8:15 GMT | Tuesday 25 March Հայաստանի արտգործնախարարության 4 աշխատակիցներ` ԱԳՆ նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ԱԳՆ-ի ԱՄՆ-ի վարչության ԱՄՆ-ի եւ Կանադայի բաժնի նախկին վարիչ Կարինե Աֆրիկյանը, Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանը, Եվրոպայի վարչության խորհրդական Առաքել Սեմիրջյանը երեկ դիմել են ՀՀ վարչական դատարան` բողոքարկելով աշխատանքից իրենց ազատելու հրամանները: Հիշեցնենք, որ նախագահի ընտրություններից հետո ԱԳՆ 10 աշխատակիցներ հանդես եկան Հայաստանի ներքաղաքական իրավիճակով մտահոգ հայտարարությամբ, որից հետո զրկվեցին աշխատանքից, ոմանք` նաեւ կոչումից: Թեեւ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, թե աշխատակիցներին ազատել է իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո, ԱԳՆ նախկին աշխատակիցների պաշտպան Լեւոն Բաղդասարյանի համոզմամբ, իր պաշտպանյալների ազատման հրամանները հակասում են իրավական ակտերին: Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |