“Zhamanak” Armenian-American Political Daily

Վովայի արջը մարդ է կերել

19:58 Yerevan | 15:58 GMT | Friday 2 November

Երեկ «Ռազմական ոստիկանության» երեւանյան լճի մոտ գտնվող շենքում դժբախտ պատահար է տեղի ունեցել: ՌՈ պետ Վլադիմիր Գասպարյանը արջ պահելիս է եղել: Երեկ առավոտյան զինվորները մտել են, որ մաքրեն արջի վանդակը, արջը դուրս է փախել վանդակից եւ հարձակվել ՌՈ-ում երկար տարիներ աշխատող Ժասմեն մայրիկի վրա: Արջը 60-ամյա կնոջը պատառոտել է, նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց կինը մահացել է: Ի դեպ, վայրի գազաններ, հատկապես արջ եւ առյուծ պահելն այսօր մոդայիկ է, շատ օլիգարխներ ու պաշտոնյաներ են պահում: Բայց այդ գազանները ոչ թե իրենց` հաբրգած տերերին են ուտում, այլ Ժասմեն մայրիկի նման անպաշտպան մարդկանց, ովքեր օրավարձով բանում են այդ կալվածատերերի մոտ:

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.