|
“Zhamanak” Armenian-American Political Daily
ՕՐՎԱ ՄՏՔԵՐԻՑ11:30 Yerevan | 7:30 GMT | Saturday 21 April «Այո, հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանի խոսքը, թե ում է ինքը տեսնում իրեն իրավահաջորդ, սա բավականին լուրջ նշանակություն կունենա»: «Ես ուղղակի վստահ եմ, որ այո, Ռոբերտ Քոչարյանն անպայման կլինի Հայաստանի քաղաքական կյանքում, ես չեմ կարծում, երբ որ որեւէ նախագահ իրեն մենաստան է ուղարկում` դա ճիշտ է: Ռոբերտ Քոչարյանի պարագայում այդ մարդը ոչ միայն ունի այդ եռանդը, այլ նրանով պայմանավորված են շատ խնդիրներ, ես կարծում եմ` այդ խնդիրների լուծման հնարավորությունը նաեւ պայմանավորված է շատ դեպքերում անձերով, իսկ այս պարագայում Ռոբերտ Քոչարյանը իրեն դրսեւորել է անթերի»: Ռոբերտ Քոչարյանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյան
«Քրեական տարրերը միշտ էլ ակտիվանում են նախընտրական շրջանում, եւ Հայաստանը բացառություն չէ»: ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյան
«Ես այնքան էլ անճանաչելի գործիչ չեմ, ճիշտ է 8 տարի անցել է, երբ պատգամավոր էի, բայց մինչեւ հիմա ինձ հիշում են եւ դրա հետ լուրջ հույսեր կապում եմ: Ձայների գերակշռիռ մասը ակնկալում ենք իբրեւ վերջին 18-19 տարիներին քաղաքականությամբ զբաղվելու արդյունք»: ՔԺՎԿ նախագահ Մկրտիչ (Սոս) Գիմիշյան
«ՄԱԿ-ն այնքան էլ թարմություն չբերեց ԱԺ, քանի որ շատ հարցերում այդ կուսակցության դիրքորոշումները չէին տարբերվում իշխանությունների տեսակետներից: Իսկ ահա Րաֆֆի Հովհաննիսյանն, այս առումով, հաճելիորեն տարբերվում է եւ թարմություն հաստատ կբերի, որը ես գնահատում եմ շատ դրական»: ՀՀԿ խորհրդի անդամ Սամվել Նիկոյան
«Ընդդիմադիրները մեր թշնամիները չեն, անգամ հակառակորդը չեն, մեր մրցակիցներն են, եւ նրանց հետ շատ լավ, հիանալի հարաբերություններ ունենք, որեւէ խնդիր չկա»: ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյան Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |