“Zhamanak” Armenian-American Political Daily

Հայաստանի բնակչությունը նվազելու է

22:36 Yerevan | 18:36 GMT | Friday 9 February

Հայաստանի բնակչությունը նվազելու է

ՄԱԿ-ի կանխատեսումներով առաջիկա տարիներին Հայաստանի բնակչության թիվը նվազելու է: ՄԱԿ-ի կանխատեսումները մի քանի սցենարով են` լավատեսական, հոռետեսական եւ չափավոր: Սակայն բոլոր կանխատեսումներով մինչեւ 2050 թիվը Հայաստանի բնակչության քանակը շարունակաբար նվազելու է: Ընդ որում` կանխատեսումները հիմնված են միայն ՀՀ պաշտոնական տվյալների վրա: Այսինքն` ՄԱԿ-ը ելել է այն փաստից, որ Հայաստանի բնակչության թիվը 1950 թվին եղել է 1 մլն 354 հազար, 1990-ին` 3 մլն 545 հազար, 2005 թվին` 3 մլն 16 հազար: Ըստ կանխատեսումների «չափավոր» տարբերակի` Հայաստանի Հանրապետությունում 2010 թվին բնակվելու է 2 մլն 981 հազար մարդ, 2030-ին` 2 մլն 843 հազար, իսկ 2050-ին` 2 մլն 506 հազար: Ժողովրդագրական այս պատկերը ամենեւին չի վկայում երկրի տնտեսության աճի, բարգավաճման ու առաջադիմության մասին: Ի դեպ, ըստ մասնագետների` երկրի զարգացման ցուցանիշներից գլխավորը ազգաբնակչության բնական աճի տեմպերն են:

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.