“Zhamanak” Armenian-American Political Daily

Վախճանվեց նախորդ դարի սպանության վկայագիրներից մեկը

11:25 Yerevan | 7:25 GMT | Thursday 28 August 2008

81 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո ԱՄՆ-ի հարավում օգոստոսի 23-ին վախճանվեց ՊԱԿ-ի նախկին գործակալ Յուրի Նոսենկոն: Այդ մասին տեղեկացնում է «The Washington Post»-ը` վկայաբերելով հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին: Նա ՊԱԿ-ի համակարգում աշխատել է 1953 թվականից: 1959-62թթ. Նոսենկոն անձամբ հարցաքննել է Քենեդիի ենթադրյալ մարդասպանին` Լի Հարվի Օսվալդին, երբ նա ԽՍՀՄ էր ժամանել: Մայոր Նոսենկոն անհետացել էր 1964 թվականի փետրվարին` Շվեյցարիայում ծառայողական գործուղումից հետո: Ամերիկյան իշխանությունների հայտարարությամբ` ԱՄՆ-ում նրան քաղաքական ապաստան են հատկացրել: Հատկապես Նոսենկոյի ցուցմունքները համոզեցին ամերիկացիներին, որ Խորհրդային Միությունը մասնակից չէ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջոն Քենեդիի սպանությանը: Լեգենդար գործակալի մահվան մասին լուրին հաջորդեց Փիթ Էրլիի ցավակցական ուղերձը: Փիթ Էրլին Կենտրոնական հետախուզական վարչության վերաբերյալ մի քանի գրքերի հեղինակ է: Նա չորս տարի ջանացել է հարցազրույց վերցնել Նոսենկոյից: Էրլին տեղեկացրել է, որ Նոսենկոն մտահոգված է եղել Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Թենեթ Բեգլիի «Լրտեսական պատերազմներ» գրքի այն բացահայտումներից, թե ինքը, ամեն դեպքում, կրկնակի լրտես է: WP-ը տեղեկացնում է, որ անցյալ ամիս Կենտրոնական հետախուզական վարչության բարձրաստիճան ներկայացուցիչները նրան հանձնել են արարողակարգային դրոշը եւ Մայքլ Հայդենի նամակը, որում երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին հավատարիմ ծառայելու համար:

Մեկնարկեց

Վենետիկում չորեքշաբթի երեկոյան մեկնարկել է 65-րդ միջազգային կինոփառատոնը, որը կտեւի մինչեւ սեպտեմբերի 6-ը: Համաշխարհային ցուցադրմանը կներկայացվեն 49 գեղարվեստական կինոնկարներ: Այս տարի մրցութային ծրագրում ներառվել է 21 կինոնկար:

Երաժշտական աշխարհի «նոբելյան մրցանակակիրները»

Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ 16-րդը հաձնել է 2008 թվականի երաժշտական մրցանակը, որը համարում են «նոբելյան մրցանակ երաժշտական աշխարհում»: Այս տարվա դափնեկիրներ են դարձել օպերային երգչուհի Ռենե Ֆլեմինգը եւ «Pink Floyd» խումբը: Յուրաքանչյուր մրցանակը կազմում է 1 միլիոն շվեդական կրոն, ինչը համարժեք է 167 հազար ԱՄՆ դոլարի: Մամլո ասուլիսում, որը հաջորդեց մրցանակների շնորհման արարողությանը, «Pink Floyd» խմբի նախկին անդամները հաստատեցին, որ վարկանիշային պարգեւները խմբի վերամիավորում չեն ենթադրում. խումբը կազմալուծվել է 1985 թվականին: Հիշեցնենք, որ 2007 թվականին դափնեկիրներ դարձան կոմպոզիտոր Սթիվ Ռայխը եւ ջազային սաքսաֆոնիստ Սոնի Ռոլինզը:

Միջազգային լրահոսը կազմեց Գոհար Բարսամյանը

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.