|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Մոլոտով» կոկտեյլ, քաղցր «ոզնիներ» ու 55.5 սմ-ոց «ձողիկներ» Հյուսիսայինում10:08 Yerevan | 6:08 GMT | Thursday 24 July 2008Է.Գաբրիելյան Հյուսիսային պողոտայի այցելուների եւ նստացույցի մասնակիցների համար երեկ ուշագրավ ակցիա էին կազմակերպել «Հատուկ գունդ» երիտասարդական շարժման անդամները: Վահրամ Սահակյանի նկարով մեծ պաստառի վրա գրված էր` «Իսկ իշխանական ոզնիները ազատության մեջ են», «Ո՞վ է ստեղ լեւոնական, էսա կգյուլլեմ», «Իմ զենքն իմ զենքիկն է»: Իսկ «Հատուկ գնդի» երիտասարդների ձեռքին էին` ֆանտաների շշեր, որոնք խորհրդանշում էին` «Մոլոտով» կոկտեյլ, քաղցրավենիքից պատրաստված` «ոզնիներ» եւ 55.5 սանտիմետրանոց «ձողիկներ»: «Հատուկ գնդից» Արմինե Կոբելյանն այսպես բացատրեց ակցիայի իմաստը. «Ազատության հրապարակում 10-օրյա նստացույցներից հետո լուրեր տարածվեցին, որ պատրաստվել են «ոզնիներ», որոնց միջոցով, իբր, ժողովուրդը վնասել է ոստիկաններին: Այս ակցիայի խորհուրդը սա է` մենք փորձում ենք ծաղրել նման անհիմն լուրերը. մենք քաղցր «ոզնիներ» ենք պատրաստել, 55.5 սանտիմետրանոց «ձողիկներ» եւ «Մոլոտով» կոկտեյլ, որոնց պատճառով ձերբակալեցին մեր ազգային հերոսներին»: Երեկ «Հյուսիսայինում» հայտարարված էր քաղբանտարկյալներ` Գագիկ Ջհանգիրյանի եւ Դավիթ Մաթեւոսյանի օրը: «Այն, ինչ կատարվել է Գագիկ Ջհանգիրյանի հետ` դասական քաղբանտարկյալի կարգավիճակին բնորոշ երեւույթ է: Նրան հետապնդեցին, ձերբակալեցին այն բանից հետո, երբ նա քաջություն ունեցավ հանդես գալ հանրահավաքում եւ իր աջակցությունը հայտնել ժողովրդին: Եվ պատահական չէ, որ Գագիկ Ջհանգիրյանը իր հրապարակային ելույթներից մեկում ասաց. «Այդ օրը ես կանգնած էի ընտրության առջեւ, եթե ես չկատարեի այդ քայլը, ես ինքս ինձ չէի կարող հարգել որպես մարդ, քաղաքացի, հայ»: Նա կատարեց իր ընտրությունը», - հայտարարեց Ավետ Գրիգորյանը: Ի դեպ, այս ելույթի ընթացքում Հյուսիսային պողոտայում ներկա էր Գագիկ Ջհանգիրյանի եղբայրը` Վարդան Ջհանգիրյանը եւ հարազատները: Համաժողովրդական Շարժման ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը ներկայացրեց Դավիթ Մաթեւոսյանին. «Նա եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական կենտրոնական շտաբի կարեւոր անդամներից մեկը եւ հսկայական գործ է արել նախընտրական ամբողջ շրջանում: Եվ եթե նա այսօր բանտարկված է, դրա հիմնական պատճառը դա է, ինչպես բոլորի համար` միակ պատճառը դա է` Լեւոն Տեր-Պետրոսյանին օժանդակելը: Նա ձերբակալվել է մարտի 1-ին, հետագայում նրա վրա բարդված գործը ընդամենը մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա էր, նրա վրա իսկապես որեւէ իրական գործ չկա եւ այնուամենայնիվ դատարանը նրան դատապարտեց երեք տարվա ազատազրկման», - նշեց Աշոտ Սարգսյանը, իսկ Հյուսիսայինում վանկարկեցին` «Ամոթ, ամոթ» եւ «Ազատություն, ազատություն...»: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի |
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականՓարիզ տանող ու բերող ճանապարհներըՍերժ Սարգսյանի ֆրանսիական այցից հետո Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի են ունենում բավական հետաքրքրական իրադարձություններ: ՔաղաքականՈրեւէ մեկը պետք է այս ժողովրդին սիրի ավելի, քան ինքն իրեն է սիրումՀետահայաց հարցազրույց հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի հետ ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |