|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Քաղբանտարկյալների օրերը» շարունակվում են11:33 Yerevan | 7:33 GMT | Wednesday 23 July 2008 Երեկ Հյուսիսային պողոտայի այցելուների եւ նստացույցի մասնակիցների համար հայտարարված էր քաղբանտարկյալներ` Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի եւ ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանի օրը: Տիգրան Պասկեւիչյանը ներկայացնելով Արշակ Բանուչյանին` նշեց, որ այսօր բանտում նման գիտնական ունենալու փաստը մեր իշխանությունների ամոթն է` այն դեպքում, երբ Հայաստանի վարչապետը տարբեր ամբիոններից հայտարարել է, որ ամենամեծ տեղը Հայաստանում պետք է ունենան տաղանդավոր, ինտելեկտուալ, կիրթ մարդիկ. «Էդ ի՞նչ հանցանք է կատարել Արշակ Բանուչյանը, ով իր համակարգչի հետեւից գնալով դատախազություն` ձերբակալվել է», - հարց ուղղեց Տիգրան Պասկեւիչյանը` վստահեցնելով. «Ակնհայտ է, որ Արշակ Բանուչյանը ձերբակալվել է մեր Շարժման ամբողջ խճանկարը ամբողջացնելու համար: Այնտեղ կային նախկին նախարարներ, ազատամարտիկներ, դիվանագետներ, բայց չկար գիտնական, պետք էր մի գիտնական եւ անպայման պետք էր, որ այդ գիտնականը կապ ունենար Մատենադարանի հետ, որտեղից դուրս է եկել մեր Շարժման առաջնորդ` Լեւոն Տեր-Պետրոսյանը»: «Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը, ներկայացնելով Սմբատ Այվազյանին, նշեց, որ նա քաղբանտարկյալի դասական օրինակ է, եւ որ նա իրեն մեղավոր չի ճանաչում. «Նա մեզ կոչ է անում պայքարել մինչեւ վերջ` մինչեւ հանցավոր ռեժիմը հեռանա Հայաստանից»: ՀՀՇ վարչության անդամ Կարեն Կարապետյանը ներկայացրեց Վահագն Հայոցյանին. «Մարդ, ով մշտապես եղել է թիկունք իր ավագ ընկերներին, մարդ, ով եղել է լավ ուսուցիչ, երիտասարդությանը ճիշտ ուղղորդող: Պետք է լինել իսկապես հոգով արի եւ ուժեղ կամքի տեր, որպեսզի դիմակայելով կյանքի ծանրագույն հարվածին` կորցնելով 24-ամյա միակ որդուն, ուժ գտնես շարունակելու վաղուց սկսած եւ դեռեւս անավարտ գործը», - նշեց Կ.Կարապետյանը: Երեկ «Հյուսիսայինում» նշեցին նաեւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի ծննդյան տարեդարձը` քաղցրավենիքով, ծափողջույններով: Հյուսիսային պողոտայում երեկ ինտենսիվ շարունակվում էր` Ռ.Քոչարյանի գործը Հաագայի միջազգային դատարան հանձնելու ստորագրահավաքը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՇահարկումների մեխանիկանՑանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին... Քաղաքական«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |