|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Ոզնիների», դատախազի ազգակցական կապերի եւ Ղարաբաղի «սպեցնազի» հրամանատարի մասին11:25 Yerevan | 7:25 GMT | Wednesday 23 July 2008 Երեկ ՍԴՀԿ գրասենյակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը որոշ բացահայտումներ արեց` մասնավորապես կապված մարտի 1-ին Ազատության հրապարակում իրականացված «օպերատիվ-հետախուզական» միջոցառումների ընթացքում հայտնաբերված «ոզնիների» հետ: Այդ 8 մմ հաստությամբ եւ 10-12 սմ երկարությամբ թվով 80 մետաղական կոնստրուկցիաներն, ըստ ՀՀ գլխավոր դատախազության ժամանակ առաջ տարածած հաղորդագրության, հրապարակ էր տեղափոխել Վրեժ Նիկոլյանը: Վերջինս որոշ ժամանակ Գ.Եղիազարյանի հետ նստել է նույն բանտախցում: Գ.Եղիազարյանը Նիկոլյանի հետ զրույցի ժամանակ պարզել է վերջինիս ազգակցական կապը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ. վերջիններս նույն պապի երկու թոռներ են, իսկ Նիկոլյանի եղբայրը գլխավոր դատախազի եղբոր` Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանի օգնականն է: Գ.Եղիազարյանն, ի մի բերելով իր ունեցած տեղեկությունները, հանգել է այն եզրակացության, որ իշխանությունները Ազատության հրապարակի ցուցարարների մեջ չգտնելով այդ ստոր արարքը կատարելու պատրաստ մեկին, ստիպված գործի են դրել իրենց բարեկամներին: Նիկոլյանը Եղիազարյանի հետ անկեղծ զրույցում հայտարարել է, որ «ոզնիները» Ազատության հրապարակ է բերել իբր այնտեղ տեղակայված ջրցան մեքենաները կանգնեցնելու համար` ոզնիները դրանց անիվների տակ գցելով: «Չէր կարող մի մարդ, որը ընտրությունների ամբողջ ընթացքում պաշտպանել է Ս.Սարգսյանին մեկ էլ հանկարծ որոշեր, որ պետք է ջրցան մեքենաները «ոզնիներով» կանգնեցնել: Ես դրան չեմ կարող հավատալ», - Նիկոլյան-Հովսեփյան ազգակցական կապի մասին իր ենթադրությունները հիմնավորեց Եղիազարյանը: Հարցին, թե ինչու՞ են Նիկոլյանին իր հետ նույն խցում պահել, ԱԱ նախկին փոխնախարարը նկատեց. «Որովհետեւ խելք չունեն: ...Եվ եթե Նիկոլյանը Ա.Հովսեփյանի բարեկամն է, ապա ամբողջ այդ շարքը պարզ երեւում է, թե ինչն ինչպես է կատարվել»: Գ.Եղիազարյանի հաջորդ բացահայտումը շարադրված էր հարցի տեսքով. «Ճի՞շտ է, արդյոք, որ մարտի 1-ին հայտնի դեպքերի ժամանակ Լեոյի փողոցի վրա է եղել ԼՂՀ հատուկ նշանակության ջոկատի` «սպեցնազի» հրամանատարը, ով, ըստ Եղիազարյանի ունեցած տեղեկությունների, ավազակային հարձակման մեղադրանքով նախկինում դատապարտված է եղել: Ըստ այդ տեղեկությունների` մի քանի տարի առաջ այդ հրամանատարը հարձակվել է Սպանդարյանի հրապարակի վրա գտնվող տարադրամի փոխանակման կետերից մեկի երկու աշխատակցի վրա, հրազենով վիրավորել նրանց, ինչի արդյունքում դատապարտվել է 12 տարվա ազատազրկման: Ազատ արձակվելուց անմիջապես հետո այդ մարդը նշանակվել է իր ներկայիս պաշտոնում: Եղիազարյանն առաջարկեց ասուլիսին ներկա լրագրողներին պարզել «առեղծվածային» հրամանատարի հետ կապված քիչ վերը նշված տեղեկությունները: Վերջինիս անուն-ազգանունը, սակայն, իրեն հայտնի չլինելու պատճառով, Գ.Եղիազարյանը չկարողացավ փոխանցել: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |