|
“Zhamanak” Armenian-American Political Daily
No comment կամ` հոգեխանգարմունքի հանգույն11:20 Yerevan | 7:20 GMT | Wednesday 23 July 2008Կարինե Հարությունյան Ցնցակաթված: Հերթական: Ուրիշ կերպ անհնար է բնորոշել էն հարվածը, որ ստացավ վարչախումբը Լեւոն Տեր-Պետրոսյանից վերջին ասուլիսին: ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից Վայոց ձորի մարզի դատախազին տրված հանձնարարությունների վերաբերյալ փաստաթղթի հրապարակումը ռեժիմի համար անսպասելի էր, բայց դե ցինիկը մնում է ցինիկ: Ու էս դեպքում էլ հավատարիմ իր բնույթին, ռեժիմը առանձնապես չարդարացավ ու ոչ էլ հերքեց փաստը: Միայն ՄԻՊ Արմեն Հարությունյանի կողմից հուլիսի 8-ին սկսած ՀՔԾ պետի նշված հանձնարարության իրավաչափությունը պարզաբանելու նպատակով ՀՔԾ պետին ուղղված դիմումից եւ հուլիսի16-ին ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգի` «Այդ փաստաթղթի բովանդակության կապակցությամբ ես մտահոգված եմ» արձագանքից հետո ռեժիմը ետքայլի եւ կամ ջայլամավարի դիրքավորվելու հնարավորությունը կորցրեց: Օգտվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքով իրեն տրված հնարավորություններից` Պաշտպանը ՀՔԾ պետին առաջարկել էր ներկայացնել համապատասխան հանձնարարությունների պատճենները, եթե նման հանձնարարություններ տրվել են այլ մարզերի դատախազներին: Ի պատասխան այս դիմումի` ՀՔԾ պետը տեղեկացրել է, որ քննչական հանձնարարություններ տրվել են նաեւ Արագածոտնի եւ Գեղարքունիքի մարզերի դատախազներին: ՄԻՊ Արմեն Հարությունյանը երեկ դիմել է նաեւ Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերի դատախազներին` ՀՔԾ պետի կողմից նրանց տրված հանձնարարությունների կատարման վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով: Վայոց ձոր, Արագածոտն, Գեղարքունիք: Միամիտ պիտի լինել հավատալու համար, թե միայն էս երեք մարզերի բնակիչներն են Ս.Սարգսյանի աչքի փուշը: Նախագահի աթոռը վտանգված է ի սկզբանե Ռ.Ք. ստվերի համար, եւ Ս.Սարգսյանը կարող է ցանկացած պահի վայր ընկել իր երազների բարձունքից: Դա ինքը լավ էլ գիտակցում է, եւ էդ է պատճառը, որ ոտուձեռ ընկած գործի է դրվել հոգեխանգարմունքով տառապողի երեւակայությունը` աթոռապահպանության համար: Մարտի 1-ին իրականացրած արյունոտ սցենարից հետո վարչախմբի ամեն նոր գործողություն ավելի անտրամաբանական ու ծիծաղելի է երեւում` փրփուրից կախվելու պես: Լավ, ասենք թե բոլոր մարզերում նույն հանձնարարականները տվեցիք, որն ավելի է ձեր ոգուն հարիր, հետո՞: Ե՞տքը: Ինչի՞ եք հասնելու: Ախր մարտի 1-ն անգամ չլռեցրեց էս ժողովրդին: Մարտի 21-ին զոհերի հիշատակի համար նույնիսկ մոմեր վառելը ողորմելիաբար խափանելու եւ ծեծուջարդով ուղեկցված Ազատության հրապարակի շրջափակումն անգամ ժողովրդին չվախեցրեց: Ապրիլի 7-ին զոհերի քառասունքի եւ ինքնակոչի երդում ուտելու օրը ժողովրդի նկատմամբ իրականացրած բարբարոսությունն անգամ էս ժողովրդին ետ չպահեց իր ընտրած ուղուց: Ո՞ր մեկն ասեմ: Անհիմն հետապնդումներն ու ձերբակալությունները, քաղաքական ամենատարբեր հալածանքները չկանգնեցրին էս հրաշալի ժողովրդին: Ուրեմն էդքան բու՞թ են որոշ երկոտանիներ, որ մինչեւ հիմա սա չեն հասկացել: Թե՞ իրենց թվում է, եթե Աստծուն չեն հավատում, ուրեմն Աստծո «ձեռքերն» իրենց չեն հասնելու: Կամ` էսքան օյիններից հետո, երբ ամեն խաղ խաղացին էս ժողովրդի գլխին, մի՞թե կարծում են, որ նոր ձերբակալությունները հարց են լուծելու: Եթե կարծում են` ուրեմն հաստատ իրենց ուղեղների հետ մի բան էն չի: Իսկ եթե էն չի` բոլոր ենթադրություններն ու մեկնաբանությունների փորձերն արդեն ավելորդ են, ինչպես հոգեբույժների համար ավելորդ է խորը շիզոֆրենիայով տառապողների վարքագծում տրամաբանություն փնտրելը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |