“Zhamanak” Armenian-American Political Daily

«Ի՞նչ է՝ մեր ազգը չունի սրբություն»

10:25 Yerevan | 6:25 GMT | Saturday 19 July 2008

«Ի՞նչ է՝ մեր ազգը չունի սրբություն»
Երեկ Հյուսիսային պողոտայի գլխավոր իրադարձությունը հանրահայտ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի այցն էր նստացույցի մասնակիցներին: Տիկին Վարդերեսյանին «Հյուսիսայինում» բուռն ծափահարություններով ընդունեցին, հարյուրավոր մարդիկ խմբվել էին շուրջը. «Ես ժողովրդի դերասանուհին եմ: Ես ամուր կին եմ, բայց երբեք չէի ուզենա այսպես տեսնել մեր ժողովրդին: Բայց սա էլ ժամանակավոր բան է, մեր ժողովուրդը շատ փորձանքներից է անցել, սա էլ կհաղթահարի: Ես ամբողջովին լցված եմ իմ ժողովրդի տառապանքով, ես տառապում եմ, որովհետեւ ինձ դուր չի գալիս այն, ինչ կատարվում մեզանում հիմա», - հայտարարեց հայտնի դերասանուհին:

«ԺԵ»-ի հարցին, որ լրացել է Ս.Սարգսյանի իշխանավարման 100 օրը, եւ վարչախմբի ներկայացուցիչները խոսում են ինչ-որ «փոփոխությունների», «առաջընթացի» մասին, մտավորականը նկատու՞մ է, արդյոք, նման երեւույթներ. «Չեմ նկատել: Ճիշտ է, որ 100 օրը շատ քիչ է որեւէ բան անելու համար, սակայն գոնե մի քայլ կարելի է անել: Իմ կարծիքով՝ քայլը պիտի լիներ այն, որ ազատամարտիկներին ազատություն տրվի՝ ամենասուրբ բանը: Ի՞նչ է՝ մեր ազգը չունի սրբություն», - ասաց տիկին Վարդերեսյանը եւ հուզվեց, նստացույցի մասնակիցները սկսեցին ծափահարել: Հռչակավոր դերասանուհին շարունակեց. «Ազատամարտիկին, ում մենք պաշտել ենք, ում առաջ խոնարհվել ենք, ում վրա է «ազատամարտիկ» բառը, եւ ազատամարտիկը չլինի՞ ազատության մեջ: Անկարելի բան է դա, որեւէ ազգ նման բան չէր անի՝ իր ազատարարին բանտ նստեցներ, անկարելի բան է: Ի՞նչ է՝ նրանք պետք է Եռաբլուրում լինեի՞ն, որ հարգեինք նրանց, արժանին մատուցեինք, մենք ողջ-ողջ չպետք է նրանց սպանենք: Ես պահանջում եմ, ես խնդրում եմ, որ ժամ առաջ ազատ արձակեն նախ ազատամարտիկներին, ապա մյուս բանտարկյալներին, իր գաղափարների համար դատապարտվածներ մեր երկրում չպետք է լինեն: Այս է իմ պահանջը՝ բոլոր քաղբանտարկյալներին ազատել»:

Էմմա Գաբրիելյան

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Վերլուծական
Այսպես ասած` «պլան B»-ի բացակայությունը

Այսպես ասած` «պլան B»-ի բացակայությունը

Հայաստանի իշխանությունն ակնհայտորեն կանգնած է մի իրավիճակի առաջ, երբ արտաքին քաղաքական համար մեկ ուղղությամբ...

Քաղաքական
Նախընտրական վախ

Նախընտրական վախ

Վերաքննիչ դատարանը երեկ որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանի գործի կապակցությամբ եւ նրա 7 տարվա ազատազրկման դատավճիռը նույնը...

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.