|
“Zhamanak” Armenian-American Political Daily
99-րդ օրը ոչ մի բան էլ չեղավ12:27 Yerevan | 8:27 GMT | Friday 18 July 2008 Իսկ ես` միամիտս, կարծում էի, թե լինելու է: Ու, ամենավատն այն է, որ դրան նախորդող օրերում էլ չեղավ: Թե՞` չէր էլ լինելու: Եսի՞մ: Անկեղծ ասած` լավ բանի ակնկալիք չէ, որ ունեի: Ճիշտ բանի ակնկալիք ունեի: Քանզի լավը միշտ էլ հարաբերական է: Ճշմարտությունը, անկեղծությունն ու ազատությունն են, որ հարաբերական չեն: Ճիշտ բանի ակնկալիք ունեի, որովհետեւ համոզված էի ու հիմա էլ համոզված եմ, որ ճիշտ բան անելու հնարավորությունները լիովին առկա էին: Եվ` են: Չեմ ուզում նշել ինչն ինչպես արվելու անհրաժեշտությունը, ոչ իսկ իր նախորդի ստվերից դուրս գալը, ոչ էլ մի շարք այլ` միանգամայն ճիշտ քայլեր` իրենց ժամանակացույցով եւ հերթագայությամբ: Բոլորս էնքան ենք շնացել էս քաղաքականություն կոչվածի մեջ, ու էնքան բան է եկել-անցել ամեն մեկիս գլխով, որ յուրաքանչյուրդ էլ ինձնից լավ կանեք էդ ամեն ինչը: Բայց դրանք ածանցյալներ են: Էն մեծ, խոշոր ու անհրաժեշտ բանի, որը որ պետք է դրվեր ողջ գործունեության հիմքում: Թե 100, թե 1000, թե անգամ 10 կամ 1 օրվա: Ու իմ ասածն էլ մի չտեսնված-չլսված-չբռնվող Հազարան հավք կամ էլ մի ուրիշ ձեւի ծիտ չէ: Ընդամենը մի պարզ բան է` տրամաբանություն: Այն, ինչ տասը տարուց ավելի է` կորել է մեր պետական-քաղաքական-հասարակական կյանքից: Որովհետեւ տրամաբանության բացակայությունը նույն այդ կյանքում քաոս է նշանակում, քմահաճույքների իրականացում ընդամենը եւ ցանկացած տեղից արված մեջբերումն էլ չի կարող իրավիճակը փրկել. ոչինչ չի ստացվի: Անգամ մերձավոր շրջապատդ չի իմանա վաղն իր գլխին գալիքը ու չի կարող ծառայել անգամ այն առաքելությանը, որն իր համար նախատեսվել է: Որովհետեւ տրամաբանության բացակայությունը ցանկացած բնագավառում պատճառահետեւանքային կապի բացառում է նշանակում նաեւ: Որովհետեւ տրամաբանության բացակայությունը նաեւ ու ամենառաջին հերթին պատասխանատվության բացակայություն է նշանակում: Ամեն ինչի հանդեպ: Ասվածի եւ արվածի: Չասվածի եւ չարվածի: Ասելիքի եւ անելիքի: ...Ու էդպես շարունակ: Նախընտրական շրջանում, զորօրինակ, շատ էին խոսում դրսից եկող, մանավանդ` Թուրքիայից եկող, փողերի մասին: Իրենց ասելով` հսկայական փողերի մասին: Եթե չեմ սխալվում` պաշտոնյաներից մեկն էլ խոստացավ, որ ընտրություններից հետո ժողովրդին մանրամասն կասեն` ինչն-ինչպես-ինչու: Եզրակացությունները երեքը կարող են լինել. կամ իրենք էլ են ընդունում, որ ընտրությունները դեռեւս չեն ավարտվել կամ էդ ամեն ինչը բլեֆ էր կամ էլ էդ փողերը եկել է հենց իրենց, եւ իրենք, պարզապես, չեն կարող դա խոստովանել: Եվ հաշվետվությունը ներկայացնում են ոչ թե իրենց ժողովրդին, այլ` ֆինանսավորողներին` տարբեր հրավերների եւ միջազգային հեղինակավոր հրատարակություններում հրապարակումների տեսքով: Ինչ պակաս ծառայողական հետաքննության նյութ է: Բայց դե... Քանի որ տրամաբանություն չկա...Որեւէ բանի վրա հույս դնելն արդեն իսկ անիմաստ ու անհեռանկար է դառնում: Ու հենց այդ պատճառով էլ, ենթադրենք, կարող ես վերցնել ցանկացած քաղաքակիրթ երկիր, ուսումնասիրել նրա զարգացման միտումներն ու ներկա վիճակը եւ խիստ իրատեսական կանխատեսումներ անել մեկ տարի, հինգ տարի, տասը տարի հետոյի մասին: Իսկ մեզանում 10 օրվա հեռանկարն էլ չես կարող կանխատեսել: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |