|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Դուք որ չվերցնե՜ք...12:26 Yerevan | 8:26 GMT | Friday 18 July 2008Ա.Սարգսյան Վերջերս մոդայիկ բառերի շարքին է դասվել եւ անընդհատ օգտագործում են կոռուպցիա, հակակոռուպցիա եզրույթները: Բայց այդ երեւույթների մասին խոսելիս, որպես կանոն, սկսում են խոսել կաշառակերության, կառավարության մասին: Հարկ ենք համարում կոռուպցիայի մասին խոսողներին հիշեցնել, որ կոռուպցիան առաջին հերթին ոչ միայն կաշառակերության, այլեւ նմանատիպ մի շարք հանցագործությունների ամբողջություն է, որը յուրահատուկ է զուտ իշխանական համակարգին: Այսինքն` եթե բռնում են մի դասախոսի, մի գերեզմանատան աշխատակցի, որեւէ չինովնիկի, թեկուզ տասը դասախոսների, տասը չինովնիկների կաշառք վերցնելիս կամ տալիս, ապա դա ոչ մի կապ չունի կոռուպցիայի երեւույթի հետ: Այ, եթե դասախոսի հետ մեկտեղ բռնվի ԲՈՒՀ-ի ռեկտորը, կրթության նախարարը կամ գոնե տեղակալը, գերեզմանատան աշխատակցի հետ միասին բռնվեն համապատասխան վարչության պետը, քաղաքապետը կամ նրա տեղակալը, ապա այս դեպքում կարելի է ասել, որ իսկապես պայքար է մղվում կոռուպցիայի դեմ, հակառակ պարագայում` այդ խոսակցությունները դատարկ խոսքեր են: Առհասարակ, մեզանում կոռուպցիայի հիմքերը դրված են օրենքների մեջ, երբ այդ օրենքների մակարդակով մարդկանց ստիպում են ներկայանալ զանազան չինովնիկներին, ներկայացնել բազմապիսի եւ բազմազան տեղեկանքներ` այս կամ այն գործողություններ կատարելու թույլտվություն ստանալու համար: Այդ նույն օրենքով նախատեսված են բազմապիսի եւ բազմազան տեսչություններ, որոնք կարող են հազար ու մի ստուգումներ անցկացնել: Չմտնելով մանրամասների մեջ` որպես եզրակացություն ասենք, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է իրականացնել ոչ թե դատարկախոսություններով, այլ լայնածավալ, լայնամասշտաբ համակարգված գործողություններով: Առանց այդպիսի համակարգված մոտեցման` բոլոր խոսակցությունները վերածվում են ընդամենը մարդկանց աչքերին թոզ փչելու: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |