|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Արժեքների ու արժանիքների քաոսում12:22 Yerevan | 8:22 GMT | Friday 18 July 2008Մարինե Խառատյան Եվ այսպես. այդպես էլ գործ չհարուցվեց օրերս ատրճանակը ձեռքին «լեւոնականներին գյուլլելու» սպառնալիքներով Հյուսիսային պողոտայում հայտնված սցենարիստ Վահրամ Սահակյանի դեմ: Ոստիկանությունից երեկ մեզ պատասխանեցին, որ գործ չի հարուցվել, դեռ նյութեր են հավաքում: Կարծում ենք` քրգործ չի էլ հարուցվի եւ եթե հարուցվի էլ` Վահրամ Սահակյանն այդ գործով առավելագույնը կանցնի որպես վկա: Եվ ինչու՞ պիտի քրգործ հարուցվի, երբ օրինակ` որեւէ պատասխանատվության չենթարկվեց Ս.Սարգսյանի մեկ այլ երկրպագուն` Տիգրան Ուրիխանյանը, որը մոտ մեկ ամիս առաջ օրը ցերեկով գազային ատրճանակից կրակեց իրավապաշտպան Միքայել Դանիելյանի վրա եւ գործով անցավ որպես ոչ թե պատասխանող, այլ ընդամենը...վկա: Ի՞նչ է` Վահրամ Սահակյանը Տիգրան Ուրիխանյանի չափ էլ չկա՞: Այլ հարց է, եթե Վահրամ Սահակյանը Ս.Սարգսյանի հրապարակային երկրպագուն չլիներ... Փաստորեն այդ մարդիկ մեծ արժեք ունեն Ս.Սարգսյանի համար, որ այդպես թեւերը փռում է նրանց վրա: Եվ ո՞վ պատասխանատվության ենթարկվեց Հյուսիսային պողոտայում հավաքվող քաղաքացիների, «Սկսել ա» նախաձեռնության ղեկավար Արսեն Խառատյանի, ՍԴՀԿ-ից Նարեկ Գալստյանի կամ «Հիմա» նախաձեռնության անդամի վրա հարձակումների համար: Փաստորեն ոմանք այնքան «արժանիքներ» ունեն այս պետության մեջ, որ կարող են հանցագործություն կատարել ու որեւէ պատասխանատվության չենթարկվել: Ավելին` փաստորեն, վահրամսահակյաններն ու տիգրանուրիխանյաններն են Ս.Սարգսյանի հերոսները: Դե հո՞ նրանք ինչ-որ «անարժան» ազատամարտիկներ չեն, ովքեր այսօր ոստիկանների կեղծ ցուցմունքների հիմքով նստած են բանտերում կամ առավել եւս` Շարժման ղեկավարներ ու Տեր-Պետրոսյանի վստահված անձինք, որ չենք ասում` չպատժվեն, արդարադատության արժանանան. նրանց դեմ վճիռներ չկայացվեն ոստիկանների կեղծ ու հակասական ցուցմունքներով: Եվ իրոք, մեծն Վահրամ Սահակյանի համեմատությամբ ո՞վ է ՀՀՇ տարածքային ղեկավար Արամ Բարեղամյանը, ով օրերս դատապարտվեց 6 տարվա ազատազրկման` հրաժարվելով ընդունել Հատուկ քննչական ծառայության «առաջարկը», եւ ում հավատը արդարության հանդեպ պարզապես զվարճացրել էր քննիչին: Ովքե՞ր եւ ի՞նչ արժանիքներ ունեցողներ են դուրս գալիս փողոց ու հավասարություն, արդարություն պահանջում. նրանք Ս.Սարգսյանի համար, փաստորեն, ընդամենը «մոլորված ամբոխ» են, իսկ այ Տիգրան Ուրիխանյանը մեծ արժեք է: Նա հո՞ ինչ-որ մատենագետ Արշակ Բանուչյան չի, հո՞ ինչ-որ Փոքր Վեդի քաղաքից վարորդությամբ ընտանիք պահող Գրիգոր Աղամալյա՞ն չի, որին դատարանը ավտոբուսի վրա բարձրանալու եւ ոստիկանին պատասխանելու համար ազատազրկեց մեկ տարով` ընտանիքին ու մանկահասակ երեխաներին զրկելով միակ կերակրողից: Տիգրան Ուրիխանյանը կամ Վահրամ Սահակյանը հո՞ Ռոման Մնացականյան չի, որը ծնողներ չունի եւ իր աշխատանքով պահում էր քրոջը եւ հիմա բանտում անհանգստանում է քրոջ համար: Վահրամ Սահակյանը հո՞ Արարատի բնակիչ, ԵԿՄ անդամ, Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ասլան Ավետիսյան չի, որին դատարանը երեկ ազատազրկեց 6 ամիս ժամանակով: Ինչ խոսք` այս անունները Ս.Սարգսյանին ոչինչ չեն ասում. նրանք Ս.Սարգսյանի նույնիսկ հեռավոր շրջապատից չեն ու չեն էլ կարող լինել. դրա~նց տեսեք, համարձակվել են իրենց իրավունքների մասին ոչ միայն մտածել, այլեւ` բարձրաձայն խոսել, մի բան էլ` պայքարել դրանց համար: Իհարկե այս ամենն այդքան տխուր չէր հնչի, եթե չլինեին Ս.Սարգսյանի հրապարակային ելույթները, որոնցով նա աջ ու ձախ կոչեր է անում, ժողովրդավարության, արդարության, հավասարության մասին քարոզներ կարդում: ...Եվ վերջապես Օպերայի հրապարակը «մաքրելու» օպերացիայի եւ դրան հետեւած հայտնի իրադարձությունների համեմատությամբ ի՞նչ է արել Վահրամ Սահակյանը, որ պատասխան տա: Ընդամենը շարունակել է սկսածը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |