|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Իբրեւ պատմության անհիշատակ կերպարներ12:12 Yerevan | 8:12 GMT | Friday 18 July 2008Կարինե Հարությունյան Ասում են, չէ՞. եթե չես կարող դիմադրել, թուլացիր եւ հաճույք ստացիր: Հայաստանում, եթե ուշադիր լինենք, էս` թուլանալու խորհրդին հետեւողները շատ են: Խոսքը քաղաքական գործիչների մասին է, որոնց մտքին ու գործին ավելի սազական է քաղաշխատող ձեւակերպումը: Սկսենք «Հանրապետականից»: Այս կուսակցությունը, որը ինքնակոչի գլխավոր հենասյունն էր, «մանթրաժի» մեջ է արդեն բավականին ժամանակ: Իսկ պատճառները տարբեր են: Որոշ հանրապետականներ սպասումներ ունեին պորտֆելների տեսքով: Չիրականացավ: Մասնավորապես` պորտֆելների վերաբերյալ երազներ ունեցող հանրապետականներին պաշտոններ չտալով` ինքնակոչը այնպիսի նշանակումներ արեց, որ էլ ավելի ցուցանեց իր եւ իր շրջապատի թշվառությունը: Մյուս խմբի մասին: Հանրապետականների մեջ քիչ չեն նրանք, ովքեր դեմ են այն ամենին, ինչ հիմա կատարվում է Հայաստանում: Բայց այս խումբն, իր հերթին, եւս բաժանվում է երկու մասի: Ընդհանրապես հանրապետականների գերակշիռ մասը դեմ չէր, որ ինքնակոչը լինի նախագահ: Լեգիտիմ` իհարկե: Քանի որ վաղուց արդեն բազմաթիվ տեսանելի-անտեսանելի կապերով են կապված ռեժիմի հետ. բիզնեսի, բանի խնդիր կա: Բայց սրանց մեջ կային-կան նաեւ մարդիկ, ովքեր չնայած սեփական բիզնեսը պահպանելու մեծ ցանկություններին, սրտի խորքում այնքան էլ չեն ցանկացել Ս.Ս.-ին տեսնել Հայաստանի նախագահի աթոռին: Եթե չասեմ, որ ոչ քիչ ոմանք փափագում էին-են Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը: Ի դեպ, այս վերջիններից քչերը բացահայտվելու քաջություն ունեցան, որի համար էլ բանտարկվեցին: Իսկ ոմանք էլ էդ ռիսկի կողքով էլ չանցան: Դե, ռիսկը «թթու է, թան չի, ամեն մարդու բան չի»: Նրանք հետագայում նույնիսկ չպաշտպանեցին իրենց կուսակցական ընկերներին, երբ վերջիններիս ռեժիմը թողեց-թողել է ճաղերի ետեւում: Էդքան «դուխ» որտեղի՞ց: Էստեղ տեղին է հիշել, որ ըստ բժշկագիտական ուսումնասիրությունների` վախը, հիվանդագին զգուշավորությունը եւ նման այլ զգացողություններ վնասում են օրգանիզմի համար խիստ կարեւոր նշանակություն ունեցող օրգանները. լյարդը, փայծախը, ստամոքսը... Տեսնես քանի՞ հանրապետականի լյարդ ու փայծախ է բացասական ազդակներ ստացել մարտի 1-ից էս կողմ: Չէ, հենց մարտի 1-ին դավադիր վարչախմբի` ժողովրդի նկատմամբ իրականացրած ոճրագործությունը նկատի չունեմ, որի մասին հիշելն անգամ հոգի ունեցող մարդու մոտ սրտի աշխատանքն է արագացնում: Խոսքը մարտի 1-ից հետո իրականացված զանգվածային ձերբակալությունների մասին է: Կարող էր, չէ՞, ասենք, մեկի լյարդը ֆունկցիոնալ խանգարում ստանալ այն տառապանքներից, որ Սասուն Միքայելյանին ձերբակալելուց հետո կարող է իրեն էլ ձերբակալեն, ասենք, փետրվարի 29-ին պատգամավորի ձեռքը սեղմելու համար: Բայց հետաքրքիրն այն է, որ հանրապետական այս քաղաշխատողները չորս ամսից ավելի տառապում են, լռում են ու... ինքնախաբվում: Ինչ էլ հաճույք են գտել... Ի դեպ, իշխանամետ կուսակցություններից որ մեկի «դուռն էլ ծեծես»` նույն վիճակն է: Բարգավաճականները, օրինակ, ինքնախաբեության խորխորատներում են: Չիրականացան իրենց ապագան գործող վարչախմբի հետ կապողների եւ մանկության երազները վերջապես իրականացնելու մարմաջով տառապողների հույսերը. ոչ մի նախարարական աթոռ նրանց չտրամադրվեց: Հարցը լուծվեց միայն «թեթեւ պաշտոններով»: ...Դաշնակցականների վիճակն էլ վիճակ չի, թեկուզ պորտֆելներ ունեն: Օրինակ` տեսնել էր պետք, թե ընկեր Վահանը ինչպես էր շփոթվել ԱՄՆ դեսպանատան մոտ հավաքված ժողովրդի «Դա-վա-ճան» վանկարկումներից: Խեղճ ազգասերը էսքան ժամանակ չի հասկացել, որ ազգասիրության վերաբերյալ իր եւ ժողովրդի ընկալումները խիստ տարբերվում են: Իհարկե, դա չի խանգարում, որ դաշնակ Վահանը անկեղծորեն զարմանա ժողովրդի նման արձագանքներից եւ միաժամանակ շարունակի վայելել կոալիցիա ասվածի բարիքները: Միով բանիվ, վերջին տասը տարում Հայաստանի իշխանական աթոռները զավթած ինքնակոչները որոշակի աշխատանք տարան քաղաքացիական հասարակության համար կարեւորվող շատ արժեքներ ուրիշներով փոխարինելու ուղղությամբ: Արդյունքում` ունենք թուլամորթներ քաղաքականության մեջ, անողնաշարներ` մշակույթի ասպարեզում, թշվառներ` գիտական ոլորտում... Բոլորն էլ հայտնի` «թուլացողների եւ հաճույք ստացողների» շարքից: Սակայն այս քաղաքական թշվառ համապատկերի կողքին, ի բարեբախտություն համայն հայության, թե գիտակցողների, թե չգիտակցողների համար, կա մի լույս, որն արդեն մի քանի ամիս է ճառագում է եւ օրեցօր` ավելի ուժգին: Համաժողովրդական Շարժման բանակը կազմող հայ ժողովրդի այդ ստվար հատվածը հենց այն ուժն է, որով «թուլացողների ու հաճույք ստացողների» շարքերը փոշիանալու են իբրեւ պատմության անհիշատակ կերպարներ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |