|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Խոսքը կա ու ինքը... կա12:08 Yerevan | 8:08 GMT | Friday 18 July 2008Կարինե Հարությունյան «Առաջատարներից մեկը: Նրանից այնքա~ն բան ունեն սովորելու մեր նորահայտ արվեստաբան-լրագրողները, ովքեր այսօր խարխափում են անորոշության, աննպատակ դեգերումների մշուշում եւ կամ «նորարարություն» խաղում` չուզենալով ու չկարողանալով զգալ, բռնել մեր բարդ, բայց մեծախորհուրդ ժամանակի զարկերակը: Գուցե այս գի՞րքը նրանց սթափեցնի...»: Խաչատուր Ավագյանի այս խոսքերը «Հավերժ ներկան-բացական» գրքի առիթով են: «Հերոսը», «գործող անձը», «գլխավոր կերպարը» արվեստաբան-լրագրող Գրացիա Բաղդասարյանն է: Մարդը դրանով է մարդ. ինքը չկա, խոսքը կա ու ինքը...կա: Պատահական չէ այս իմաստով Գրացիա Բաղդասարյանին նվիրված գրքի վերնագիրը: Հուշագրություններ, ուղեգրություններ, հարցազրույցներ, դիմանկարներ, թատերախոսականներ... Գրացիա Բաղդասարյանի գրիչը հարուստ է, միաժամանակ` պարզ-հստակ: Հետաքրքիր են թատրոնի մասին նրա մտորումները. «Թատրոնն ամենաազգային արվեստն է: Թատրոնի տպավորությունը, թերեւս, ավելի երկար է մնում քո մեջ: Դերասանի շունչ-դահլիճի շունչ կապը անմիջական է, իսկ կինոյի ու քո արանքում ինչ-որ պատ, ապակի կա...»: Գրքի վերջին` «Մեր Գրացիան» բաժնում զետեղված են կարծիքներ Գ.Բաղդասարյանի մասին: «Արվեստի, գրականության, ասպարեզները նրա հարազատ միջավայրերն էին, եւ նա, օրը օրին, ապրում ու իր գրչով մասնակից էր դառնում ծավալվող իրադարձություններին», - գրում է Մարգո Ղուկասյանը ու շարունակում. «Մոտ 40 տարի «Արվեստ» ամսագրի նվիրյալը, ինչը բազմիցս կոնկրետ գործերով է ապացուցվել: Տարի չէր լինում, որ ամսագրի համարներից մեկը կամ նույնիսկ մի քանիսը չզարդարվեին նրա հոդվածներով: ...Որքա~ն էր սիրում իր աշխատանքը, իր ամսագիրը»: Լրագրողի գրիչը սոսկ արձանագրող չէ, եթե միտքը պրպտող է, սերն առ իր պատմությունը` անափ, հոգին` շռայլ: Այդ պրպտող մտքի-սիրող սրտի-շռայլ հոգու պատճառով էր, որ ժամանակին անհանգիստ Գրացիան մեկնեց Չեխոսլովակիա` գտնելու Լ.Մոլոտովայի գործընկերներին: Մոլոտովայի հայանպաստ գործերը հայտնաբերելու խնդիրը լրագրող-արվեստաբանի համար կարեւոր նշանակություն ուներ: Լ.Մոլոտովա, Վերիկո Անջափարիձե, Քաջազ... Ինչպես նշում է գրքի խմբագիր Խ.Ավագյանը. «Մենք պարտք կմնայինք հիշյալ երեւելիներին, եթե չլինեին Գրացիա Բաղդասարյանի սքանչելի հրապարակումները` գրված բանիմաց, բարձրաճաշակ, խորատես արվեստաբան-հրապարակախոսի լրջությամբ եւ տոգորված այնպիսի ջերմությամբ, սիրով, խանդաղատանքով, որ իմանալու, ճանաչելու հետ մեկտեղ` հարազատացնում, մտերմացնում են ընթերցողին նրանց հետ»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |