“Zhamanak” Armenian-American Political Daily

Պատժում ենք ու սիրում

12:01 Yerevan | 8:01 GMT | Friday 18 July 2008

Ռ. Շահվերդյան

Պատժում ենք ու սիրում
Ոմանց ձեռնտու է «հաստակող ղարաբաղցուն» «խեղճ, լքված ղարաբաղցի» ներկայացնելը, մանավանդ որ` դա հատուցվում է պաշտոններով եւ հսկայական շահույթներով, իսկ մենք` «մեծաբերան, հոխորտացող գյումրեցիներս», «շաշ, ուղղամիտ լոռեցիներս», «քոռ ախտեցիներս» ու հայաստանյան մյուս տարածքների ոչ պակաս կոլորիտային հատկանիշներով օժտված բնակիչներս պատասխան չենք գտնում` թեեւ կա պատասխան` պարզունակ ու բնական. ղարաբաղցին նույնպիսի հայ է, ինչպես որեւէ այլ հայ մարդ, եւ ղարաբաղցուն նույնպես սիրում կամ չեն սիրում, ինչպես արթիկցուն կամ նոյեմբերյանցուն՝ իր անձնական, անհատական հատկանիշների, մի քիչ էլ տեղական առանձնահատկությունների, բայց ավելի շատ այդ տարածքից դուրս եկած հանրաճանաչ անհատների շնորհիվ կամ երեսից:

Այնպես որ, բոլոր ղարաբաղցի հայերին ու նրանց համար տառապողներին վստահեցնում եմ, որ եթե Սերժն ու Քոչարյանը ոչ թե ղարաբաղցի, այլ, ասենք` լոռեցի լինեին, նույն կերպ եւ ավելի լոռեցիներին չէին սիրելու ամբողջ Հայաստանում, բոլոր լոռեցիներին էին օժտելու այդ երկու անձնավորությանը հատուկ օրինազանցությամբ, ինտելեկտի պակասով, ստի ու կեղծիքի անսպառ պաշարով, պետական մտածողության բացակայությամբ ու ցածրաճաշակությամբ` գործունեության բոլոր ոլորտներում: Ավելին` Հայաստանի որ տարածքից էլ լինեին նրանք, ավելի քիչ էին հանդուրժվելու: Ղարաբաղցի լինելու փաստը բոլորին ավելի զիջող ու հանդուրժող է դարձնում նրանց արարքների նկատմամբ, ինչպես կորած ու գտնված զավակի անդաստիարակությանն ամբողջ ընտանիքը ըմբռնումով է վերաբերվում: Բայց արդյո՞ք օտար, ավազակաբարո միջավայրում մեծացած զավակին ամեն ինչ պետք է թույլատրել, ինչպես թերեւս կպահանջեն տատիկ-պապիկները, որ սովորաբար թխսի պես թեւերի տակ են առնում կարգազանց թոռնիկներին, իսկ եթե այդ թոռնիկը նաեւ զրկված, տուժած է եղել ինչ-որ պատճառով, առավել եւս վայնասուն են դնում՝ նրան իբր պաշտպանելով չսիրող, դաժան ծնողներից: Բայց ողջ ընտանիքի, հենց կորած ու գտնված զավակի շահերից է բխում խիստ, բայց արդարացի միջոցներով նրա դաստիարակությունը ներդաշնակել ընտանիքի լավագույն ավանդույթներին ու ըմբռնումներին: Այնպես որ, ղարաբաղցին էլ պետք է փոխի իր վերաբերմունքի թերությունները եւ Սերժի ու Քոչարյանի մեջ տեսնի ոչ թե ղարաբաղցիների, ում չի սիրում հայ ժողովուրդը, այլ հայ մարդկանց, ում ազգավնաս գործունեությունը պետք է կասեցնել ընդհանուր ուժերով: Օրինազանցությունը պետք է անընդունելի լինի ողջ ազգի համար` անկախ այն բանից` որտեղ է ծնվել օրինազանցը, եւ որտեղ եմ ծնվել ես:

Վերլուծական
Փարիզ տանող ու բերող ճանապարհները

Փարիզ տանող ու բերող ճանապարհները

Սերժ Սարգսյանի ֆրանսիական այցից հետո Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի են ունենում բավական հետաքրքրական իրադարձություններ:

Քաղաքական
Որեւէ մեկը պետք է այս ժողովրդին սիրի ավելի, քան ինքն իրեն է սիրում

Որեւէ մեկը պետք է այս ժողովրդին սիրի ավելի, քան ինքն իրեն է սիրում

Հետահայաց հարցազրույց հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի հետ

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.