|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Կոնգրեսը հավասարեցրել է Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության ծավալները11:59 Yerevan | 7:59 GMT | Friday 18 July 2008Էմմա Գաբրիելյան Երեկ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը հաջորդ տարվա համար հաստատել է Հայաստանին` 52 միլիոն դոլարի, իսկ Լեռնային Ղարաբաղին` 8 միլիոն դոլարի օգնություն տրամադրել, ինչպես նաեւ` 3-ական միլիոն դոլարի ռազմական օգնություն Հայաստանին եւ Ադրբեջանին: Այսինքն` հավասարեցվել են Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության ծավալները, չնայած այն բանին, որ փետրվարին ներկայացրած բյուջեի նախագծով Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը առաջարկել էր Հայաստանին տրամադրվելիք օգնության ծավալը 2008 թվականի համեմատ կրճատել մոտ 60 տոկոսով` դարձնելով ընդամենը 24 միլիոն դոլար` ընթացիկ տարվա 58 միլիոնի դիմաց եւ այդպիսով` խախտել Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հավասարակշռությունը: Բացի այդ, վարչակազմի ներկայացրած նախագիծը խախտում էր Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության` 2001 թվականին Կոնգրեսի եւ Սպիտակ տան միջեւ ձեռք բերված համաձայնությամբ պահպանվող հավասարակշռությունը. երկու երկրների համար առաջարկելով հավասարաչափ` 3-ական միլիոն դոլարի ռազմական օգնություն: Այն, միաժամանակ, նախատեսում էր ռազմական ուսուցման եւ վարժանքների նպատակով Ադրբեջանին տրամադրել 900 հազար, իսկ Հայաստանին` 300 հազար դոլար: Ենթահանձնաժողովի ընդունած փոփոխությունները դեռեւս վերջնական չեն եւ պետք է հաստատվեն նախ արտաքին հատկացումների հանձնաժողովի, ապա Ներկայացուցիչների պալատի կողմից: Ակնկալվում է, որ արտաքին հատկացումների հանձնաժողովն այս հարցին պետք է անդրադառնա այսօր նախատեսված նիստի ընթացքում: Ի դեպ, Լեռնային Ղարաբաղի համար օգնություն վարչակազմը չէր առաջարկել: Ներկայացուցիչների պալատի 39 անդամներ` Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի եւ Ջո Նոլենբերգի գլխավորությամբ, արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի ղեկավարությանը հորդորել էին վերանայել օգնության առաջարկվող ծավալները. «Որպես Հայաստանի բարեկամներ եւ, որ առավել կարեւոր է, որպես ժողովրդավարության աջակիցներ` մենք հորդորում ենք ձեզ ավելացնել Հայաստանին տրամադրվող օգնությունը` այնտեղ ժողովրդավարության ամրապնդմանը նպաստելու նպատակով», - նշել էր Ջո Նոլենբերգը: Նույն նամակում նա ներկայացրել էր նաեւ փոփոխության նախագիծ` առաջարկելով ամերիկյան ռազմական օգնությունից զրկել Ադրբեջանին` հաշվի առնելով այդ երկրի ղեկավարության ռազմաշունչ հռետորաբանությունը. «Միացյալ Նահանգները առհասարակ չպետք է ֆինանսավորի կամ օժանդակի Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշումը», - հայտարարել էր Ջո Նոլենբերգը: Սակայն ենթահանձնաժողովում տեղի ունեցած քվեարկության ժամանակ Ջո Նոլենբերգի առաջարկը մերժվել է` ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ, փոխարենը` հանձնաժողովը որոշել է վերականգնել Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օժանդակության հավասարությունը: Հուլիսի 16-ին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպական եւ Եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդի հետ: ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն` զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան համագործակցության օրակարգի հարցերը, անդրադարձ է կատարվել տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման հետ կապված խնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին, մտքեր են փոխանակվել Հայաստանում ետընտրական զարգացումների պատճառների եւ հետեւանքների, դրանց հաղթահարմանն ուղղված Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի մասին: Զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Նույն օրը Է.Նալբանդյանը հանդիպել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային, որի հետ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի մանրամասները, համանախագահների վերջին այցելության արդյունքները, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպման հնարավորությունը: Խոսելով բանակցությունների շարունակման հեռանկարի մասին` Է.Նալբանդյանը շեշտել է, որ «Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչեցվող Հայաստանի նկատմամբ բացահայտ տարածքային նկրտումներ պարունակող հայտարարությունները եւ ռազմատենչ քարոզչությունը արժանի գնահատական չեն ստանում միջազգային հանրության կողմից, ինչը զգալիորեն բարդացնում է բանակցային գործընթացում փոխվստահության մթնոլորտի ձեւավորումը»: Է.Նալբանդյանը նաեւ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների` Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (Armenian National Committe of America), Ամերիկայի հայկական համագումարի (Armenian Assembly of America) եւ Ամերիկա-հայկական հասարակական հարաբերությունների կոմիտեի (United States-Armenian Political Action Committee) ղեկավարների հետ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |