|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Բավարարվող Եվրոպա11:55 Yerevan | 7:55 GMT | Friday 18 July 2008 Վերջին ժամանակներս ԱՄՆ-ում թե Եվրոպայում արտաքին քաղաքական գաղափարախոսությունը հետզհետե զիջում է ավանդական` ուժերի հավասարակշռության տրամաբանությանը` կենտրոնանալով բիրտ ուժի ցուցադրման աստիճանական պարադիգմաների վրա: Ընդունված է կարծել, որ աշխարհում ԱՄՆ-ը ռազմական ուժի տեսանկյունից բացարձակ առաջատար է, իսկ Եվրոպան` ամբողջապես կախված է նրանից: Սակայն անաչառ վերլուծությունը ցույց է տալիս, որ ոչ միայն ԱՄՆ ռադիկալիզմը չի բերում անհրաժեշտ դիվիդենտներ, այլեւ «միակ գերտերության» ռազմական առավելությունը համոզիչ չէ: Եվրոպան ամենեւին էլ անպաշտպան չէ: Այն ավելի շուտ հետամուտ է «գիտակցված բավարարության» սկզբունքին: Եվրոպացիները ռազմական կարիքների վրա ավելի քիչ են ծախսում (158 մլրդ եվրո), քան` ամերիկացիները (230 մլրդ դոլար): Սակայն այդքանը թույլ է տալիս, որ ԵՄ երկրները այնպիսի ազգային բանակներ ունենան, որոնք թվաքանակով գերազանցում են ամերիկյան բանակին (1.92 մլն` ընդդեմ 1, 49 մլն մարդու` 2006թ.): Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի միջուկային հրթիռների տիրապետումը գերազանցում է չինականին (200 եւ 360 մարտագլխիկ` համապատասխանաբար` ընդդեմ 130-ի), իսկ ԵՄ հինգ երկրները` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան եւ Իսպանիան ավելի շատ ռազմական ներդրումներ են կատարում, քան իրեն թույլ է տալիս Ռուսաստանը: Վերջին գործոնն իրեն զգացնել է տալիս ավելի ցայտուն կերպով: 2000-2006թթ. եվրոպացիները ամերիկյան եւ ռուսական ընկերությունների հետ մրցակցության արդյունքում հաղթել են աշխարհահռչակ հզորագույն զենքի տենդերներից 44-ից 19-ը: Այս ժամանակահատվածում ԵՄ 10 երկրներ, որոնք ավելի շատ զինամթերք են արտահանում, արտասահմանին են վաճառել 42, 1 մլրդ դոլարի (SIPRI-ի տվյալներով) զենք եւ ռազմական տեխնիկա, ԱՄՆ-ը` 45, 4 մլրդ դոլարի, Ռուսաստանը` 40, 2 մլրդ: 2008թ. հունվարին եվրոպական EADS-ը առաջին անգամ հաղթեց ազգային արտադրողին` Boeing-ին` Պենտագոնին անհրաժեշտ մատակարարումներ իրականացնելու մրցույթում: Եվրոպացիները գիտակցում են, թե ինչ է իրենց անհրաժեշտ արդի աշխարհում. երաշխիք եւ անվտանգություն, առանձին երկրների ուժերի հավասարակշռության սկզբունքի եւ հեգեմոնիստական ամբիցիաների անհամատեղելիություն: Այդ պատճառով նրանք սպառում են հարյուր միլիարդավոր դոլարներ մերձավորարեւելյան անապատներում եւ խաղաղապահական առաքելություններում` Աֆղանստանից մինչեւ Կոսովո, Բոսնիա, Չադ եւ Կոնգո: Նրանք չեն ձգտում հասնել որեւէ մեկի հետ միջուկային կամ սովորական սպառազինության հավասարության, քանի որ համոզված են, որ գոյություն ունեցող երկրների կողմից իրական սպառնալիք ներկայումս չկա: Եվ աշխարհը վճարում է նույն մանրադրամով: Այսօր ոչ մի տարածաշրջանում ԵՄ-ին բացասական կամ թերահավատությամբ վերաբերվող աշխարհի բնակչության չափաբաժինը չի գերազանցում Եվրոպային դրական վերաբերվողների թվին: Սա արդյունք է մեր ժամանակների համար անսովոր զսպվածության եւ ճիշտ ռազմական քաղաքականության: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |