“Zhamanak” Armenian-American Political Daily

Տեր-Պետրոսյանի ընտանիքը վերադարձել է

15:53 Yerevan | 11:53 GMT | Thursday 17 July 2008

Նրանք, ովքեր կարծում են, որ ես կամ իմ ընտանիքի մյուս անդամները պատրաստվում ենք հեռանալ Հայաստանից` չեն կարողանում ազատվել գաղթականի հոգեբանությունից:

Մենք նման բարդույթ չունենք, չենք տառապում այդ մտածելակերպով: Ես ցանկանում եմ, որ մեր մասին այդպես մտածողները նույնպես ազատվեն այդ բարդույթից: Համոզված եմ, որ Համաժողովրդական Շարժման անդամներից որեւէ մեկը Հայաստանից հեռանալու ցանկություն չունի, քանի որ համոզված է, որ հայրենիքից քաղցր բան չկա», - երեկ Հյուսիսային պողոտայում ասաց ԱՄՆ-ից վերադարձած Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը: Վերջերս շրջանառության մեջ էր դրվել լուրը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտանիքի անդամները լքել են Հայաստանը` գնացել են ԱՄՆ եւ այլեւս չեն վերադառնալու: Նստացույցի մասնակիցներն ու պողոտայում զբոսնողները Լեւոն Տեր-Պետրոսյանի տիկնոջը դիմավորեցին «Լեւոն` նախագահ» վանկարկումներով, հարցրին` ինչպե՞ս է իրեն զգում առաջին նախագահը: «Քանի դեռ դուք անկոտրում եք, նա լավ է: Նա ձեզանով է հպարտ, որ պայքարում եք ազատ եւ անկախ հայրենիքի համար», - ասաց տիկին Տեր-Պետրոսյանը:

Լուսանկարը՝ Գագիկ Աբգարյանի

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.