|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հայ դատավորները շատ ավելի մեծ սիրով ու էնտուզիազմով կդատեն Քոչարյանին15:44 Yerevan | 11:44 GMT | Thursday 17 July 2008Հեղինե Մանուկյան Քոչարյանը պետք է որոշի հանձնվում է Հաագայի՞, թե՞ ՀՀ դատարանին: Երեկ Հյուսիսային պողոտայում մեծ թափով շարունակվում էր նախօրեին մեկնարկած ստորագրահավաքը` կապված Ռ.Քոչարյանին` իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում կատարած հանցանքների համար Հաագայի քրեական դատարան հանձնելու հետ: Ստորագրահավաքն, ինչպես հայտնի է, բացի Երեւանից, անցկացվում է նաեւ ՀՀ մարզերում եւ հանրապետության սահմաններից դուրս: Երեկ ժամը 20-ի տվյալներով Հյուսիսային պողոտայում փաստաթղթի տակ ստորագրածների թիվը հասնում էր մոտ 500-ի: Ստորագրահավաքը համակարգող Օֆելյա Մարգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պողոտայով անցնող-դարձող մարդկանցից շատերը, ծանոթանալով փաստաթղթի տեքստին, առանց երկար-բարակ մտածելու ստորագրում են` ասելով. «Եթե պետք է տասնյակ այդպիսի փաստաթղթեր կստորագրենք, միայն թե պրծնենք Քոչարյանից, տեսնենք, թե ինչպես է նա դատվելու հայ ժողովրդի դեմ երկրորդ անգամ գենոցիդ կազմակերպելու համար: Մարդիկ էլ կան, որոնք առարկում են` տեսնելով միայն Քոչարյանի անունը փաստաթղթում եւ ասում, որ Քոչարյանից բացի էլի պաշտոնյաներ կան, ովքեր պետք է նրա հետ մեկտեղ կանգնեն միջազգային դատարանի առաջ»: Տիկին Մարգարյանը ստիպված է լինում բացատրել այդ մարդկանց, որ առայժմ ստորագրահավաքը իրականացվում է Քոչարյանի մասով: Ի դեպ, ստորագրահավաքի ընթացքը վերահսկող պատասխանատուները հատուկ ուշադրություն են դարձնում, որպեսզի նույն մարդիկ երկու անգամ չստորագրեն փաստաթղթի տակ: «Մարդիկ էլ կան, գալիս ստորագրում են ու ասում, որ պատրաստ են իրենց ամբողջ ազգուտակի ու գերդաստանի ստորագրություններն էլ դնել, սակայն մենք արգելում ենք. ամեն մարդ ինքը պետք է ստորագրի: Լինում են նաեւ դեպքեր, երբ մարդիկ թեեւ «երկու ոտքով, երկու ձեռքով» իրենց համաձայնությունն են հայտնում նախաձեռնությանը, սակայն հրաժարվում են ստորագրել: Այդպիսիք, սակայն, մի քանի հոգի են եղել», - ասաց տկն Մարգարյանը: Ի դեպ, փաստաթղթի տակ առաջինը ստորագրել է Համաժողովրդական Շարժման կենտրոնի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Երեկ Հյուսիսային պողոտայում զրուցեցինք փաստաթղթի տակ ստորագրած քաղաքացիներից մի քանիսի հետ: Ենթակառուցվածքները համակարգող նախկին նախարար Վահան Շիրխանյանը կարծում է, որ Քոչարյանի անունը չպետք է հիշատակվի ՀՀ նախագահների ցանկում: Հաագայում դատելուց հետո՞ միայն` հարցրինք Շիրխանյանից: Ի պատասխան վերջինս նկատեց. «Նոր իշխանությունը պետք է այդ խնդիրը քննարկի. ինչքանո՞վ է արժանի մի մարդ կոչվել ՀՀ նախագահ, եթե իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում միայն վնաս է տվել հայությանն ու ՀՀ-ին»: «Վնասների» ցանկում Շիրխանյանը նշեց հոկտեմբերի 27-ը, անցած 10 տարիների ընթացքում ՀՀ-ում արձանագրված թրաֆիքինգի մեծ ծավալները, խոսքի ազատության սահմանափակումները, արտագաղթը, ՀՀ-ի` համաշխարհային ինտեգրացիոն ծրագրերից դուրս մնալը եւ այլ վնասներ: Մեր այն հարցին, թե ինչու՞ անցած 10 տարիների` Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում նման նախաձեռնութուններ չեղան եւ միայն հիմա է հղացվել, Շիրխանյանը նկատեց. «Փորձեր եղել են, սակայն դրանք այդպես էլ հնարավոր չեղավ մինչեւ վերջ հասցնել, եւ գործի դրված հանցավոր մեխանիզմների կիրառմամբ Քոչարյանը կարողացավ վերստին յուրացնել իշխանությունը: Փորձերը տապալվել են գուցե այն պատճառով, որ չենք ունեցել ընդգծված լիդեր: Փառք Աստծո, այսօր կա այդ լիդերը, որը կարողացավ ժողովրդին ոտքի հանել»: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը Քոչարյանին` Հաագայի դատարանին հանձնելու հետ կապված ասաց հետեւյալը. «Ես շատ ուրախ կլինեի, եթե ինքը մեզ հանձնվեր, բայց եթե գտնում է, որ իրեն ավելի հարմար է Հաագայում դատվելը, ինչ արած: Ինքը պիտի ընտրի` կամ այստեղ պիտի դատվի կամ այնտեղ: Կարծում եմ` հայ ժողովուրդը շատ ավելի ներողամիտ կգտնվի նրա հանդեպ, քան միջազգային դատական ատյանները, որոնք կոնկրետ հանցագործությունների համար պետք է իրեն դատեն: Ասեմ նաեւ, որ ամեն մի նոր ղեկավար, որը իշխանության է գալիս, պետք է գիտակցի, որ եթե մեղք է գործում ժողովրդի հանդեպ, վաղ թե ուշ պետք է դրա համար պատասխան տա: Նախադեպը պետք է ստեղծել, հատկապես որ` դրա համար շատ լուրջ հիմքեր կան»: «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ Նորայր Նորիկյանը կարծիք հայտնեց, որ «ՀՀ բարձրագույն իշխանությունը 10 տարի զբաղեցնող անձը, որի պաշտոնավարման տարիներին մենք ունեցել ենք բազմաթիվ քաղաքական սպանություններ, կեղծված համապետական ընտրություններ եւ այլ հակաժողովրդավարական երեւույթներ, պետք է պատասխանատվության ենթարկվի, որպեսզի դա դաս լինի եկող բոլոր նախագահների համար»: Ըստ Նորիկյանի` Քոչարյանի հետ պետք է պատասխանատվության ենթարկվեն այլ պաշտոնյաներ եւս, բոլոր նրանք, ովքեր եղել են նրա հանցակիցները: Ազատամարտիկ Արթուր Առաքելյանը թեեւ չէր ստորագրել փաստաթղթի տակ, սակայն ոչ այն պատճառով, որ դեմ է նախաձեռնությանը. «Ես դեմ եմ Քոչարյանին Հաագայում դատելուն, քանի որ նա ավելի արժանի է դատվել ՀՀ դատարաններում: Այն դատավորները, ովքեր այսօր դատում են այս երկրի համար կարեւոր ներդրում կատարած մարդկանց, նրանք, կարծում եմ, շատ ավելի մեծ սիրով ու էնտուզիազմով կդատեն իրենց նախկին շեֆին: Վստահ եմ, որ Հաագայի դատարանում դատվելուց հետո նա հայտնվելու է միջազգային բարձր մակարդակներով կահավորված դատական սենյակներում ու դրանից հետո նման մակարդակի բանտային խցում: Ուստի ցանկալի կլիներ, որ նա գար ու «փայլուն» հայկական կահավորանք ունեցող դատախցում անցկացներ իր ցմահ բանտարկությունը»: Հակահումանիստական քայլ չե՞ք համարում նախկին նախագահին աշխարհի աչքի առաջ դատելը` հարցրինք ազատամարտիկին: «Հին Եգիպտոսում շատ ավելի ոչ մարդասիրական ձեւ կար. հանցագործին, որին ցմահ բանտարկություն էին տալիս, վանդակի մեջ դրված բերում էին, մի քանի ժամ դնում հրապարակում ու քարի չափ էին որոշում, որով անցնող-դարձողները խփում էին հանցագործին: Կարծում եմ` իմ ասածը շատ ավելի հումանիստական է, քան հին Եգիպտոսի նախադեպը», - ասաց Ա.Առաքելյանը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |