|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Գավառականություն, հեռու «Ոսկե ծիրանից»15:31 Yerevan | 11:31 GMT | Thursday 17 July 2008Մարինա Բաղդագյուլյան Հրանտ Մաթեւոսյանի 70-րդ հոբելյանական տարին էր: Եվ Հարություն Խաչատրյանը «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային հիմնադրամին առաջարկեց «Հայկական համայնապատկեր» մրցույթի շրջանակներում մեծ գրողի անվամբ մրցանակ սահմանել: «Ոսկե ծիրան» փառատոնում լավագույն սցենարի համար երկու տարի` 2004 եւ 2006 թվականներին, «Հրանտ Մաթեւոսյան» մրցանակ է տրվել: Այս տարի հիմնադրամի տնօրեն, ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը «Ոսկե ծիրանի» «Հայկական համայնապատկերի» մրցույթին էր ներկայացրել իր «Թշնամիներ» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը: Ու քանի որ այս պարագայում առաջանում է «հետաքրքրությունների կոնֆլիկտ» կոչված իրավիճակը, երբ Դ.Մաթեւոսյանի ֆիլմը պիտի ներկայացվեր մի մրցույթում, որում իր հիմնադրամը մրցանակ է տալիս, ուստի կամ ֆիլմը պիտի ներկայացվեր, կամ մրցանակը պիտի տրվեր: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշեց, որ «Հայկական համայնպատկեր» մրցույթում «Հրանտ Մաթեւոսյան» մրցանակ կսահմանվի մյուս տարի, քանի որ այնպես է ստացվել, որ մրցանակը մինչ այդ, փաստորեն, տրվել է երկու տարին մեկ: Եվ այսպես, «Ոսկե ծիրանին» ներկայացվեց «Թշնամիները»: Նշենք, որ «Հայկական համայնապատկեր» մրցույթին մասնակցելու համար այս տարի ներկայացված ֆիլմերի ընտրությունը վստահվել էր Կինեմատոգրաֆիստների միության հանձնաժողովին: Բայց փառատոնի նախօրեին Դավիթ Մաթեւոսյանն իմացավ, որ ֆիլմը չի ընդունվել, մերժվել է: Ընդ որում` ոչ պաշտոնական աղբյուրներից` երեք տարբեր ասեկոսե-վարկածներով. 1) Կինեմատոգրաֆիստների միության հանձնաժողովը չի դիտել ֆիլմը, որովհետեւ չի ունեցել ֆիլմի DVD-ն: 2) Կինեմատոգրաֆիստների միության հանձնաժողովը գտել է, որ ֆիլմը բավարար չափով ազգային չէ: 3) Ֆիլմը մերժվել է` ռեժիսորի ընդդիմադիր կեցվածքի համար: Եթե անգամ շատ-շատ ուզես ու փորձես տրամաբանության նշույլներ գտնել ասվածի մեջ, միեւնույն է` չես կարող. ինչպե՞ս է հանձնաժողովը դատողություններ արել ֆիլմի ազգային որակների մասին, եթե այն չի դիտել, քանի որ, ասենք, անփութորեն կորցրել է մրցույթի համար ներկայացված ֆիլմի DVD-ն: Բացի այդ, անցյալ տարի «Թշնամիներ» ֆիլմի պրեմիերայից հետո նույն ինքը` Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը մի քանի հարցազրույցներում բարձր էր գնահատել ֆիլմը: Գուցե Ռ.Գեւորգյանցի կարծիքը Կինեմատոգրաֆիստների միության դեմոկրատական հանձնաժողովում փոքրամասնությու՞ն է... Չնայած երրորդ վարկածի` ընդդիմադիր կեցվածքի մասին վարկածի հարթության մեջ ամեն անտրամաբանական քայլ հասկանալի է դարձել, այլեւս ոչ զարմանահարույց: «Երեք ոչ պաշտոնական բացատրությունն էլ համարում եմ գավառականության դրսեւորում, - ասաց Դավիթ Մաթեւոսյանը, - Ես երբեւէ խնդիր չունեմ, չեմ ունեցել եւ չեմ կարծում, թե կունենամ «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրինության հետ: Բայց նախնական ընտրությունը կատարող հարգարժան հանձնաժողովը պիտի բացատրելու կամ ընդհանրապես չբացատրելու եղանակ գտներ` փառատոնը գավառականությունից զերծ պահելու համար»: Աշխարհի բոլոր քաղաքակիրթ փառատոներն ունեն մերժման իրենց կարգը: Իհարկե, որոշ փառատոներում ընդհանրապես մերժելու պատճառը չեն բացատրում, բայց դա ընդունված կարգ է, ուստի ռեժիսորները բացատրությունների չեն սպասում, ոչ էլ` ինչ-ինչ ասեկոսե-վարկածներ են շրջանառության մեջ դրվում: «Ինձ մտահոգում եւ տխրեցնում է այն հանգամանքը, որ գավառականությունը` որպես մեր միջավայրի հիմնական չափորոշիչ, սողոսկում է «Ոսկե ծիրան», ինչը շատ վտանգավոր է եւ ինչի մասին ուզում եմ զգուշացնել մեր կինեմատոգրաֆիստ հասարակությանը, - նշեց Դ.Մաթեւոսյանը, - Չնայած կազմակերպչական բնույթի հարցերում չկայացածությանը` այնուամենայնիվ այս փառատոնը թափ հավաքելով առաջ է գնում: Եվ ես հույս ունեմ, որ բարձր արդյունքների է հասնելու «Ոսկե ծիրանը» եւ նրա շնորհիվ բարելավում է լինելու մեր կինոարտադրության մեջ»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |