|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Սերժի մարդուն» քշեցին Հյուսիսային պողոտայից15:16 Yerevan | 11:16 GMT | Thursday 17 July 2008Հեղինե Մանուկյան Ռ.Քոչարյանին Հաագայի դատարան հանձնելուն վերաբերող փաստաթղթի տակ ստորագրել է նաեւ ՍԻՄ ղեկավար Հրանտ Խաչատրյանը: Վերջինս, սակայն, մեզ հետ զրույցում ասաց` «ստորագրել եմ քաղաքական նպատակահարմարությունից, սակայն որոշ վերապահումներով»: Ի՞նչ վերապահումների եւ ի՞նչ նպատակահարմարության մասին է խոսքը` փորձեցինք պարզել Խաչատրյանից: «Ես իմ ստորագրությանը տեր եմ: Շատերը, համոզված լինելով, որ ՀՀ-ի դատաիրավական համակարգն ի վիճակի չէ տեղում երեւէ խնդիր անաչառ ձեւով քննելու, հայացքները ուղղել են դեպի եվրոպական կառույցներ: Դա ես համարում եմ պարտադրված, բայց իրավացի քայլ եւ լուծումները տեսնում եմ հենց միջազգային կառույցների կողմից ՀՀ-ի նկատմամբ անաչառ վերաբերմունքի մեջ: Այդ առումով, իհարկե, պետք է աջակցել այդ նախաձեռնությանը, բայց միեւնույն ժամանակ պետք է գործնական քայլեր կատարել, որպեսզի նմանատիպ հարցերն իրենց լուծումները գտնեն ՀՀ-ում: Վերջին հաշվով Հայաստանի դատարանի վճիռները կայացվում են ՀՀ-ի անունից եւ ՀՀ դատավորների գլխավերեւում կախված է ՀՀ զինանշանը, որի տակ կարդում են այդ վճիռները: Ինձ համար շատ ցավալի է, որ դատավորները հաճախ գլուխները կախ են հրապարակում իրենց վճիռները: Այսինքն` սա քաղաքական քայլ է, որին ես աջակցել եմ, բայց գործնականում կցանկանայի, որ սա սթափեցներ մեր իշխանություններին, եւ նրանց քայլերը չստիպեին ՀՀ քաղաքացիներին դիմել արտաքին աշխարհին: Իսկ վերապահումներս հետեւյալում են. շատ հնարավոր է, որ Հաագայի դատարանը գործը ընդունի եւ տանի այն ուղղությամբ, որը կարող է մեր պետական շահերին դեմ լինել, որովհետեւ արտաքին աշխարհում կան տենդենցներ մեր երկրի իշխանություններին մեղադրել այն հարցերում, որոնցում մեր ժողովուրդը միահամուռ է եղել, մասնավորապես Արցախի հետ կապված խնդիրներում մեր իշխանություններին մեղադրելու հակում կա, որը, չեմ կարծում, որեւէ հայ կցանկանա ընդունել եւ լսել»: Ի՞նչ կապ ունեն Հաագայի դատարանում կայացվող վճիռները ԼՂՀ խնդրի լուծման հետ` փորձեցինք պարզել քիչ վերը ներկայացված մտքերի հեղինակից: «Բնության մեջ չկան հարցեր, որոնք կապած չլինեն մեկը մյուսի հետ եւ շատ հստակ եմ արտահայտում` արտաքին աշխարում կան հստակ միտումներ` մեզ մեղադրել այն հարցերում, որոնցում մենք մեղավոր չենք: Այստեղ Քոչարյանի անձնական խնդիրը չէ: Սա համակարգի խնդիր է, համակարգ, որն իր ներսում հակաժողովրդավարական է եւ դրանից ածանցյալ հակաժողովրդավար գործունեություն է ծավալել, եւ կան խնդիրներ, որոնք կցանկանայինք արտաքին աշխարհին ուրիշները ներկայացրած լինեին, որպեսզի մենք կարողանայինք այդպիսի հիշողություններից վեր կանգնած լինել, բայց մեզ այդպիսի բախտ չի վիճակվում»` սար ու ձոր գցեց Խաչատրյանը: Ի դեպ, մեզ հետ զրույցից հետո Խաչատրյանին մոտեցան պողոտայում հավաքված քաղաքացիներից մի քանիսն ու բարոյախրատական զրույց ունեցան վերջինիս հետ: Տարեց մի տղամարդ ասաց` «Ու՞ր էիր մինչեւ հիմա չէիր գալիս, չէիր շփվում ժողովրդի հետ: Հիմա եկել ես որ ի՞նչ, ո՞վ ա քո կարոտը, ստեղ Սերժի մարդկանց չեն ընդունում»: Խաչատրյանը, բնականաբար, փորձեց հերքել իրեն ուղղված մեղադրանքը, սակայն ապարդյուն: Քիչ անց նրան մոտեցավ Հյուսիսային պողոտա եկած նրա ընկերներից մեկն ու կրքերի մոտալուտ շիկացումը կանխելու համար թեւանցուկ արեց Խաչատրյանին եւ նրան դուրս տարավ պողոտայից: «Մնացինք մերոնցով, հիմա ազատ մաքուր օդ շնչենք»` նկատեց հայացքով Խաչատրյանին ճանապարհ դրած կանանցից մեկը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |