“Zhamanak” Armenian-American Political Daily

Բաց նամակ

12:08 Yerevan | 8:08 GMT | Saturday 5 July 2008

Բաց նամակ
Հայաստանի Հանրապետական, Բարգավաճ Հայաստան, Օրինաց Երկիր, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցություններին

Վերջերս, Մոսկվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ինքը դեմ չէ Հայոց ցեղասպանության փաստն ուսումնասիրող հայ-թուրքական համատեղ հանձնաժողովի ստեղծմանը՝ պայմանով, որ կբացվի հայ-թուրքական գործող սահմանը:

Այս հայտարարությունը, փաստորեն, կասկածի տակ է դնում Արեւմտյան Հայաստանում իրականացված Հայոց ցեղասպանության փաստը եւ այն դարձնում «սահմանը բացեք-հանձնաժողովը կստեղծենք» առեւտրի առարկա:

Լինելով կոալիցիոն կառավարության անդամ կուսակցություններ` Դուք սատարել եւ սատարում եք Սերժ Սարգսյանին: Սակայն մեր ժողովրդին խիստ անհանգստացնող այս հայտարարության նկատմամբ Ձեր քար լռությունը բացարձակ անհասկանալի եւ անընդունելի է:

Հարց. Ձեր կուսակցությունները պատասխանատվություն կրելու՞ են Սերժ Սարգսյանի հայտարարության եւ նրանից բխող հետեւանքների համար, թե՞ ՀՀ կոալիցիոն կառավարությունը վարում է մի կուրս, Ս.Սարգսյանը՝ մեկ այլ:

Հայաստանի Մտավորականների ֆորումի համակարգող խորհուրդ

Վերլուծական
Կոտրած տաշտակի ճանապարհին

Կոտրած տաշտակի ճանապարհին

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայերի ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը առաջին...

Քաղաքական
Ո՞ւմ համար է բնակարան գնելու Սեյրան Օհանյանը

Ո՞ւմ համար է բնակարան գնելու Սեյրան Օհանյանը

Կառավարությունը գնում է բացառիկ քայլի

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.