|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ռեժիմի ներսում միացել է ինքնաոչնչացման ռեժիմը12:49 Yerevan | 8:49 GMT | Thursday 3 July 2008 (Սա բառախաղ չէ: Պարզապես` փաստ է: ) Մինչդեռ ինքնապահպանմանը կարող էր միանալ: Բայց, դե, էդ էլ է խելքի հաշիվ... Ի դեպ` այդ ինքնաոչնչացման ռեժիմը միացել է ինքնաբերաբար: Դա իրենք չէ, որ միացրել են: Բայց, ի ցավ իրենց, իրենք չեն էլ կարող անջատել: Ինքն իրեն պետք է անջատվի: Բայց դե, գիտեք չէ՞, դրանք երբ են անջատվում. երբ կատարում են իրենց գործը: Այսինքն` ոչնչացնում են այն, ինչի ոչնչացման համար որ միացել են: Այն կարող է անջատվել միայն այն դեպքում, երբ իշխանություններն այնքան խելք կունենան, որ իրենք կմիացնեն ինքնապահպանման ռեժիմը: Ու եթե այն ավելի զորեղ լինի` կարգելակի ինքնաոչնչացման այդ ռեժիմն ու կսկսի ինքնապահպանման իր գործառույթի իրականացումը: Սակայն ինքնապահպանման մեխանիզմը կարող են միացնել ոչ միայն խելք ունենալու դեպքում, այլեւ ակնհայտ իրողություններ ընդունելու պարագայում: Զորօրինակ. Որ էս երկրում զոհ չի լինում, եթե չեն կրակում իշխանությունները կամ նրանց հովանավորյալները: Որ էս երկրում ծեծ-ջարդ-անկարգություն չի լինում, եթե դրանք չեն կազմակերպում նույն այդ իշխանությունները եւ, դարձյալ, նրանց հովանավորյալները: Որ էս երկրում որեւէ ժողովրդանպաստ բան լինել չի կարող, քանի դեռ իշխանական աթոռներին նստած են նրանք, ովքեր նստած են այժմ: Նրանցից միայն փարիսեցիություն (չշփոթել` փարիզեցիության հետ) կարելի է սպասել եւ ստանալ: Որ էս երկրի ժողովրդի ճնշող մեծամասնությունը ատում է օրվա իշխանություններ կոչվածին: Որ` չնայած վերջին պնդումը փոխադարձ է, միեւնույն է` իրենք են տեղի տալու, քանզի ասված է` «Ձայն բազմաց` ձայն Աստծո»: Որ էս երկրում ժողովուրդը պետք է հնարավորություն ստանա իշխանություն ձեւավորել: Իր իշխանությունը: Որ` եթե աշխարհում 21-րդ դարն է, Հայաստանում չի կարող միջնադար լինել` իր թաթար-մոնղոլական տարատեսակ դրսեւորումներով: Որ... Մնացածը թողնում եմ ձեզ: Ոչ միայն լրացնելու, այլեւ` իշխանություններին բացատրել-հասկացնելու համար: Էս իշխանությունների վիճակը արդեն լուրջ եւ խորը մտահոգության տեղիք է տալիս: Որովհետեւ մառազմը հասել է նրան, որ արդեն խուժանին են ժողովրդի դեմ օգտագործում: ...Թեկուզեւ մարմրող կրակի մեջ ձեռքը մտցնելը, ելնելով մարդկության հազարամյակների դառը փորձից, պետք է որ տեղյակ լինեն, որ կրակը չէ, որ հանգցնում է, այլ` ձեռքն է վառում: Ցանկացած կրակի դեպքում: Ցանկացած ձեռքի: Ցանկացած պահի: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |