|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ընդամենը տրամաբանություն է պետք12:34 Yerevan | 8:34 GMT | Thursday 3 July 2008Գագիկ Աբգարյան Քրեական դատարանում երեկ պաշտպանական ճառով հանդես եկավ Արամ Բարեղամյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ մեղադրող կողմը առաջադրված մեղադրանքը ամբողջ ծավալով համարել էր ապացուցված եւ դատարանից պահանջել էր պատժել ազատազրկմամբ` ութ տարի ժամանակով: Իր խոսքում փաստաբանը ամբողջովին հերքեց առաջադրված մեղադրանքը, չնայած հանուն արդարության պետք է ասել, որ իրավաբանական առանձնակի գիտելիքներ պետք էլ չեն մարտի 1-ի առիթով առաջադրված քրեական մեղադրանքները հերքելու համար: Ընդամենը տարրական տրամաբանությունը բավարար է հասկանալու համար, որ եթե ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Գարեգին Քամալյանը ցուցմունք է տալիս ու ասում, որ Արամի հարվածից գլխիս շիշկա էր կանգնել, իսկ նրա տեղակալ Սիրեկանյանն ասում է, որ հարվածից գլխին պատռվածք էր առաջացել, եւ ինքն է արյունը լվացել, ուրեմն նրանցից մեկը սուտ է ասում: Ընդունենք տեղակալն է ստում: Եթե առաջադրված մեղադրանքում գրում են, որ Արամը բռնություն է գործադրել ԿՀԴՊ ԳՎ աշխատակցի նկատմամբ, բայց հետո Մալաթիայի բաժնի պետն է դերասանություն անում ու տուժող ներկայանում, տրամաբանական է, որ սա էլ է սուտ խոսում: Եթե գործով եղած երրորդ վկան հայտարարում է, որ փետրվարի 21-ին Ազատության հրապարակում վրաններ է տեսել, հայտարարում է, որ այդ չեղած վրաններում «կանիստրներով» բենզին է տեսել, երկաթյա ձողեր, իսկ չեղած վրանների ներսում ապրող մարդկանց գրպաններում հաշիշ ու նարկոտիկ է նկատել, ուրեմն տրամաբանական է, որ այդ վկա կոչեցյալին, մյուս վկաների, նրանցից ցուցմունքներ վերցնողների եւ այդ ցուցմունքները հիմք ընդունողների հետ, դատարանի որոշմամբ պետք է շտապ մեկուսացնել հասարակությունից` հոգեկան անհավասարակշության հիմքով կամ հանցանք գործելու ակնհայտ հակվածության կասկածանքով: Եթե դատարանը առաջիկա նիստում չկայացնի մոտավորապես այսպիսի որոշում, դեռ ավելին` Արամ Բարեղամյանի նկատմամբ թեկուզ ինչ-որ` ազատազրկման հետ կապված վճիռ կայացնի, ուրեմն տրամաբանական է, որ ժամանակները գլխիվայր շուռ են եկել, եւ հանցագործներն են դատում արդարներին: Մոտավորապես սա ասաց փաստաբանը, միայն տեղ-տեղ իրավաբանական ինչ-որ ձեւակերպումներ անելով ու օրենսգրքից ինչ-որ հոդվածներ նշելով: Հա, չմոռանանք տրամաբանական այս շղթայում մի բան էլ ավելացնենք: Տրամաբանական է, չէ՞, որ բնության մեջ ոչինչ շրջված չի մնում մինչեւ վերջ: Ձգողականության օրենքը մի օր բերում ամեն ինչ իր տեղն է դնում: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |