“Zhamanak” Armenian-American Political Daily

ՀՀ ոստիկանության Երեւանի Կենտրոնի ոստիկանության բաժնի պետ Ա. Մեհրաբյանին

12:32 Yerevan | 8:32 GMT | Thursday 3 July 2008

Հաղորդագրություն կատարված հանցագործության մասին

Սույն թվականի հուլիսի 2-ին, ժամը 19-ի սահմաններում, Հյուսիսային պողոտա են ներխուժել 40-45 մոտավորապես 20-30 տարեկան, սպորտային կազմվածքով երիտասարդներ` ակնհայտ ագրեսիվ տրամադրություններով: Նրանք երկու ուղղություններով մոտեցել են պողոտայում գտնվող քաղաքական զբոսանքի մասնակիցներին, սկսել են անվայելուչ արտահայտություններ հնչեցնել Համաժողովրդական Շարժման անդամների եւ ղեկավարների հասցեին: Նրանց գործողություններում ակնհայտ էր, որ փորձում էին հրահրել ծեծկռտուք: Զբոսանքի մասնակիցները անմիջապես դիմեցին Թումանյան փողոցի վրա հասարակական կարգը պահպանող ոստիկանական վերակարգերին, սակայն նրանց կողմից որեւէ օպերատիվ գործողություն տեղի չունեցավ: Հայհոյանքներին հետեւեց հանկարծակի հարձակումը եւ սկսեցին խուլիգանական արարքներ կատարել եւ ծեծի ենթարկել պողոտայում գտնվողներին: Դաժան ծեծի են ենթարկվել մի շարք քաղաքացիներ` այդ թվում կանայք եւ աղջիկներ, ոմանք ստացել են մարմնական վնասվածքներ: Մարմնական վնասվածք ստացողներից մի քանիսին օգնություն է ցույց տվել շտապօգնության ծառայությունը, իսկ մեկ կին տեղափոխվել է հիվանդանոց: Եթե չլիներ քաղաքացիների զսպվածությունը, ակնհայտորեն սադրանքը կբերեր ավելի ծանր հետեւանքների:

Մեզ հայտնի հանգամանքներ են.

- Ժամը 18-ից սկսած` ոստիկանների թիվը ակնհայտ գերազանցում էր սովորաբար հասարակական կարգը պահպանող ոստիկանական վերակարգին, որը ծառայություն է իրականացնում Հյուսիսային պողոտայում.

- Ժամը 18-ից պողոտայում շրջում էին լուրեր, որ կան երիտասարդների կասկածելի կուտակումներ` ԱԳՆ շենքի մոտ, Խուլուհամրերի պալատի մոտ, Ազատության հրապարակում.

- Քաղաքացիների կողմից նկատվել է ոստիկանների եւ այդ խմբերի միջեւ շփումը.

- Սադրիչների տեղաշարժերից եւ հետագա կատարած խուլիգանական գործողություններից ակնհայտ դարձավ, որ պատահարը կազմակերպված էր նախապես.

- Սադրիչների կազմվածքից պարզ էր, որ նրանք բոլորը սպորտային կոփվածք ունեին եւ հավաքագրված էին հատուկ բռնություններ կատարելու համար.

- Ակնհայտ էր նաեւ, որ բացի քաղաքացիների հանդեպ բռնություն կատարելուց, սադրիչները նպատակ ունեին ոտնձգություն կատարել պողոտայում գտնվող առեւտրի սրահների վրա եւ կոտրել դրանց ապակիները.

- Զբոսանքի մասնակից քաղաքացիներից շատերը նրանց մեջ ճանաչել են.

Էրեբունի համայնքի ղեկավար Մհեր Սեդրակյանի «թիկնազորի» անդամներին.

Բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի ղեկավարած բռնցքամարտի դպրոցի մարզիկներին.

Էրեբունի (Թոխմախ) թաղամասի բնակիչներին.

Սադրիչները գտնվել են ալկոհոլ օգտագործած վիճակում.

Նկատելի էր, որ ոստիկանությունը ակնհայտ նպատակ չուներ անմիջապես կանխելու սադրանքը.

- Ոստիկանական վերակարգերը, չնայած քաղաքացիների դիմումներին, որեւէ կանխարգելիչ արագ գործողություն չկատարեցին.

- Ոստիկանները միջամտեցին ծեծկռտուքը սկսելուց 10-15 րոպե հետո միայն, իսկ դրանից հետո ուղղակի խուլիգաններին եւ սադրիչներին բերման ենթարկելու փոխարեն ուղեկցեցին պողոտայից դուրս եւ ազատ արձակեցին.

- Այնուամենայնիվ, քաղաքացիները նկատել են, որ երկու սադրիչների ոստիկանները բերման են ենթարկել:

Խնդրում ենք սա ընդունել որպես հաղորդում կատարված հանցագործության մասին, կատարել համապատասխան քննություն եւ հայտնաբերել մեղավորներին:

Հյուսիսային պողոտայի զբոսանքի մասնակից

քաղաքացիներ

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.