|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Այն մասին, թե ինչով ենք մենք զբաղված: Մենք` այսինքն` լրագրողներս...11:37 Yerevan | 7:37 GMT | Wednesday 2 July 2008 Ու ոչ թե ընդհանրապես: Այլ` էստեղի: Հայաստանի` այսինքն: Եվ ոչ թե, դարձյալ, ընդհանուր առմամբ, այլ, մասնավորապես, հիմա: Մի խոսքով` այժմ-այստեղ-մենք եռամիասնության մասին... Անեկդոտն, անշուշտ, հիշում եք: Էն էլի, որ ինչ-որ մեկը թռուցիկներ է փակցնում պատերին. ոստիկանը բռնում-տանում է բաժին. տեսնում է սպիտակ-դատարկ թուղթ է. ասում է` էդ ինչի վրեն բան չկա. թռուցիկ փակցնողն էլ հակադարձում է, թե` բոլորս էլ ամեն ինչ գիտենք, էլի: Էդ անեկդոտը հիշում եք, չէ՞: Թե՞ նոր հիշեցիք: Լավ` կարեւոր չէ: Էսպես, ուրեմն, դառնում է նաեւ մեր գործը: Էդ թռուցիկ գրողի նման, էլի: Որովհետեւ բոլորը ամեն ինչ գիտեն: Եվ ոչ մեկին ոչ մի բանում համոզել պետք չէ: Ժողովու՞րդը չգիտի, որ իշխանությունը կոռումպացված է, թե՞ իշխանությունը: Իշխանությու՞նը չգիտի, որ մարտի 1-ին իր հրամանով են կրակել, թե՞ ժողովուրդը: Ժողովու՞րդը չգիտի, թե՞ իշխանությունը, որ հոկտեմբերի 27-ը պետական հանցագործություն է: Որովհետեւ պատկան մարմինները կամ իրենք են կազմակերպել դա, կամ տեղյակ են եղել դրա կազմակերպումից, կամ ընդհանրապես անտեղյակ են եղել: Երեք դեպքում էլ` մեղավոր են, եւ նրանց մեղքի աստիճանը առանձնապես տատանումներ չունի այդ երեք տարբերակների դեպքում: Ռ.Քոչարյա՞նը չգիտի, թե՞ ժողովուրդը, որ ինքը չի ընտրվել 1998 եւ 2003-ին եւ սկզբում Կարեն Դեմիրճյանն է ընտրվել, հետո` Ստեփան Դեմիրճյանը: Ժողովու՞րդը չգիտի, թե՞ Ս.Սարգսյանը, որ ինքը չի ընտրվել: Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը չգիտի, ժողովու՞րդը, թե՞ Ս.Սարգսյանը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն է ընտրվել: Կամ ո՞վ չգիտի, որ բոլոր գործերն էլ սարքած են: Դատավորներն էլ գիտեն-սարքողներն էլ-դատվողներն էլ: Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը չգիտի, Ս.Սարգսյա՞նը, թե՞ ժողովուրդը, որ արդարությունը հաղթելու է: Եվ ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես պետք է լինի: Ինչպես որ ճիշտ է: Ինչպես որ մարդավայել է: Ինչպես որ քրիստոնեաբար է: Ինչպես` Տիրոջ կամքն է, վերջապես: Ինչ ստացվեց: Արդյունքում` անշուշտ: Փաստորեն էն, որ բոլորս ամեն ինչ էլ գիտենք, ոչ մեկը ոչ մի բանից անգետ չէ, ոչ մեկը ոչ մի բան իմանալու կարիք, փաստորեն, չունի... Միջին հաշվով... Ըտենց մի հատ անեկդոտ էլ կար, հիշում եք, չէ՞... Լավ, էդ հիշեք-չհիշեք` մեկ ա` չեմ պատմի: Հա, ուրեմն, միջին հաշվով, ստացվում է, որ մեր մասնագիտությունը էս երկրում-էս պահին...պետք չի: Մոռացա, ավելի հավաստի լինելու համար եզրահանգմանը հավելեք նաեւ, որ երկրում ոչ մի նոր բան, բառացիորեն, չի կատարվում: Ինչ կատարվում է` կատարվում է սեւի եւ սպիտակի միջեւ: Այսինքն` էն, ինչ բոլորս, ինչպես հասկացաք, գիտենք: Ու էս երկրում ամենաբարդ գործը դառնում ա լրագրողի գործը: Հայաստանի լրագրողի գործը: Որը նույն բանը ստիպված ամեն օր տարբեր ձեւերով պետք է գրի: Մեկ-մեկ էլ` օրը մի քանի անգամ: Մինչեւ...Այ, հենց էդ մինչեւն էլ` ամենակարեւորն է: Որովհետեւ էս ամեն ինչն արվում է, որ երկիրը` երկիր դառնա: Երկիր, ուր ոչ թե պայքար կա` իր տարբեր դրսեւորումներով` ԳՈՅԱ-յից սկսած, այլ զարգացում-իրադարձություններ-վերափոխումներ: Երկիր, ուր մի բանի մասին մի անգամ են գրում եւ արդեն էնպես` որ էլ անդրադարձի կարիք չլինի, որովհետեւ հաջորդ օրն արդեն նոր, ավելի լավ, ավելի ճիշտ բան է լինելու եւ հնին այլեւս անդրադառնալու ոչ թե հավես, այլ ֆիզիկապես ժամանակ անգամ չի մնալու: Եվ իմաստ էլ չի ունենալու դա: ...Ու մինչեւ չսկսենք երկիրը` երկիր դարձնելու էջը` ստիպված ենք օրը հարյուր անգամ հարյուր նոր ձեւ մտածել հարյուր անգամ ասված նույն բանը ասելու համար... |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |